21-ամյա երիտասարդը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է իր օգնականին:

«Պատիվ ունեմ Ձեր ուշադրությանը ներկայացնել իմ առաջին նշանակմանը՝ Մուղնեցյան Տիգրանին: (Tigran Mughnetsian)
Տիգրանն իմ օգնականն է: Վաղեմի ընդդիմադիր ակտիվիստ, ՔՊ համախոհ և մեր թիմի լավ ընկեր, չնայած որ ընդամենը 21 տարեկան է:
Դպրոցական տարիներին մասնակցել և հաղթել է տարբեր օլիմպիադաներում:
11 տարեկանից մասնակցում է ինտելեկտուալ հեռուստածրագիր՝ «Что? Где? Когда?»-ին և աչքի է ընկել իր պայծառ մտքով:
18 տարեկանում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշուին հասել է 250 000 ՀՀԴ շեմին և, սթափ գնահատելով պահի լրջությունը՝ որոշել է կանգ առնել այդ կետի վրա:
Տիգրանի թե՛ ինտելեկտուալ և թե՛ մարդկային հատկանիշներից կարելի է ժամերով խոսել և գրել: Բայց ֆեյսբուքյան ստատուսը չափազանց սահմանափակ ձևաչափ է դրա համար»: