ԱՄՆ-ն հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ Ինդոնեզիայից 350 մլն․ ԱՄՆ դոլար գումարի չափով փոխհատուցման պահանջով։ ԱՄՆ իշխանությունները նաև պահանջել են հաստատել Ինդոնեզիայի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները։
Հիշեցնենք, որ 2017 թվականին ԱՄՆ-ն և Նոր Զելանդիան հայց են ներկայացրել Ինդոնեզիայի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ ինդոնեզական սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի ներմուծման համար սահմանափակումներ և մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ: ԱՀԿ-ն բավարարել է Ինդոնեզիայի դեմ ԱՄՆ-ի և Նոր...
Հրապարակվել է Բարձրագույն դատական խորհրդին դիմած 19 դատավորներից գաղտնի քվեարկության արդյունքներով ընտրված բոլոր 12 թեկնածուների ցանկը, որում նշված է, թե որ դատավորը քանի տարի է աշխատել որպես դատավոր և քանի տարի է սնանկության գործեր քննել:
Բարձրագույն դատական խորհուրդը բացառիկ կարևորություն է տվել սնանկության մասնագիտացված դատարանի կազմավորմանը, որի արդյունավետ գործունեությամբ է...
Աբովյան 32 հուշարձան-շենքի բնակիչներն ահազանգել են, որ առաջին հարկում ապօրինի կառուցապատում է իրականացվում։ Բնակիչները պատրաստ են հարցը դատական կարգով լուծելուն։ Legalinfo.am-ը զրուցել է «Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի փաստաբան Ռուզաննա Հարություննյանի հետ, ուր դիմել էին բնակիչները խնդիրը լուծելու համար։
-Ներկայացրե՛ք, խնդրեմ, Աբովյան 32-ի նախապատմությունը։ Ի՞նչն էր բնակիչների բողոքի պատճառը։
-ՀՀ,...
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռեր»-ի գործով դատավարության ժամանակ փաստաբան Տիգրան Եգորյանը հանդես եկավ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ միջնորդությամբ՝ ներկայացնելով Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էյնֆիաջյանի, Շաքե Իսայանի եւ Հակոբ Նազարյանի անձնական երաշխավորությունները։
Փաստաբանի խոսքերով Գագիկ Եղիազարյանն ունի այնպիսի հանգամանքներ, որոնց պարագայում չի...
Դիմումատուն՝ Ս․Մ․-ն, ազգությամբ խորվաթացի է, ծնվել է 1990 թվականին, բնակվում է Խորվաթիայում։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն բողոք է ներկայացրել Խորվաթիայի ներպետական դատական ատյաններին՝ իրեն մարմնավաճառությամբ զբաղվելու ստիպելու մեջ մեղադրվող անձի դեմ քրեական գործ հարուցելու և վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Սակայն Ներպետական դատական ատյանները մերժել են Դիմումատուի ներկայացրած բողոքը։
Գործի շրջանակներում...