ԱՄՆ-ն հայց է ներկայացրել Ինդոնեզիայի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն

ԱՄՆ-ն հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ Ինդոնեզիայից 350 մլն․ ԱՄՆ դոլար գումարի չափով փոխհատուցման պահանջով։ ԱՄՆ իշխանությունները նաև պահանջել են հաստատել Ինդոնեզիայի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները։

Հիշեցնենք, որ 2017 թվականին ԱՄՆ-ն և Նոր Զելանդիան հայց են ներկայացրել Ինդոնեզիայի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ ինդոնեզական սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի ներմուծման համար սահմանափակումներ և մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ: ԱՀԿ-ն բավարարել է Ինդոնեզիայի դեմ ԱՄՆ-ի և Նոր Զելանդիայի ներկայացրած հայցը և վճռել է, որ Ինդոնեզիան պարտավոր է 350 մլն ԱՄՆ դոլարի չափով գումար վճարել ԱՄՆ-ին։ Այնուհետև, ԱՄՆ իշխանությունները բողոքել են, որ Ինդոնեզիան չի իրագործել Առևտրի համաշխարհային կազմակերպության կայացրած որոշումը և չի կատարել ներմուծման սահմանափակումների վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից առաջադրված պահանջները։

Օրեր առաջ ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ ամեն տարի շարունակելու են բարձրացնել Ինդոնեզիային առաջադրված պահանջի գումարի չափը, քանի որ Ինդոնեզիայի տնտեսությունը շարունակում է հաջողությամբ զարգանալ։ Այս կապակցությամբ Ինդոնեզիայի Արտաքին Առևտրի նախարարը հայտարարել է, որ տեղի իշխանությունները վերանայել են այլ երկրներ սեփական արտադրանքի ներմուծման ընթացակարգի կանոնները և կատարել են Առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջները: Նա նաև հավելել է, որ Ջակարտայում հետևում են փոխհատուցման պահանջի մասին ԱՄՆ-ի ներկայացրած հայցի հետագա քննության գործընթացին։