2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական իրավունքների երաշխավորումն ու արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով Պաշտպանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:
Խմբի անմիջական պարտականություններն են մշտադիտարկման սկզբունքով ուսումնասիրել ընԻՃՇտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, ինչպես նաեւ ապահովել բանավոր եւ գրավոր բողոքների պատշաճ քննարկումը: Աշխատանքային խումբը պատասխանատու կլինի նաեւ իրավական խորհրդատվության եւ քաղաքացիների ընդունելության, ինչպես նաեւ արագ արձագանքման այցերի համար:
Բողոքների եւ հրապարակումների քննարկման ընթացքում առանձնակի ուշադրության ներքո կլինեն լրագրողների եւ դիտորդների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը:
Խմբի առաջնահերթ խնդիրն է սերտ համագործակցել իրավասու մարմինների, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաև ընտրական գործընթացին ներգրավված՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ զանգվածային լրատվության միջոցների, դիտորդական առաքելություն իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ: Աշխատանքային խմբին հանձնարարված է նաեւ ընտրական գործընթացների շրջանակներում սերտ հաղորդակցություն պահպանել իրավասու պետական մարմինների հետ:
Ինչպես մշտապես, այնպես էլ ընտրական ողջ գործընթացում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կգործի անաչառության, հրապարակայնության ու թափանցիկության եւ Սահմանադրությամբ ամրագրված մյուս սկզբունքների հիման վրա:
Պաշտպանի նախաձեռնությամբ օգոստոսի 25-ից 26-ը, միջազգային փորձագետների մասնակցությամբ, կազմակերպվել է վերապատրաստման հատուկ դասընթացներ, որոնք նվիրված են ճգնաժամային, կոնֆլիկտային և ռազմական իրավիճակներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքներին: Բոլոր հարցերը ներկայացվել են Օմբուդսմանի կարգավիճակի տեսանկյունից:
Դասընթացի ընթացքում քննարկվել են կարևոր հարցեր՝ կապված ճգնաժամային և ռազմական իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ու եվրոպական ժամանակակից...
Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ՝ Արթիկի տարածաշրջանի մոտ երկու տասնյակ բնակիչների կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում նախապատրաստված նյութերով Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետների կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում օգոստոսի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով,...
ԱՄՆ պետքարտուղար Մայկ Պոմպեոն իր վրդովմունքն է հայտնել ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի կապակցությամբ, որի քննությունը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը սկսել է այս տարվա օգոստոսի 27-ին։ Հայցը վերաբերում է երկու երկրների միջև 1955 թվականին կնքված «Բարեկամության, Տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագիրը» խախտելուն, ինչպես նաև՝ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը դադարեցնելու և Իրանի...
Ընթացիկ տարվա օգոստոսի 27-ին Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ուկրաինան բողոքարկել է Ռուսաստանի օգտին ԱՀԿ-ի կայացրած որոշումը։ Ավելի վաղ, ԱՀԿ-ն չի բավարարել 2015 թվականի աշնանը Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ներկայացրած հայցը։ Հայցը վերաբերում է վագոնների ներմուծման համար սահմանափակումներ և արգելքներ սահմանելու մասին Ռուսաստանի իշխանությունների կայացրած որոշմանը։
Ուկրաինայի իշխանությունները վստահ են, որ Ռուսաստանը 2013 թվականից խոչընդոտում է Ուկրաինայից Ռուսաստանի Դաշնության տարածք վագոնների մատակարարման գործընթացին։ Ուկրաինան նաև բողոքել է,...