ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթ է ընդունվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակներում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը:Նախնական տվյալներով՝ 2009-2018թթ. ընթացքում առանց հիմնավորումների և բավարար հետազոտության, բազմաթիվ անգամ անհարկի փոփոխելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման համար կնքված խորհրդատվական ծառայությունների...
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայությունների կողմից ս.թ. օգոստոս ամսին իրականացված հսկողության արդյունքում պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքերով «Սանիթեք» ընկերությանն ուղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար: Ոչ բոլոր դեպքերում են...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ դատավոր Աննա Դանիելյանը հրապարակեց որոշումը Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբեյալ: Այսպիսով, Սերժ Սարգսյանի եղբորորդի՝ Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց գրավով, գրավի չափ դատարանը նշանակեց 50 միլիոն ՀՀ դրամ: Հավելենք, որ Հայկ Սարգսյանը դատարան չէր բերվել:
Նշենք, որ նախորդ դատական նիստում մեղադրող...
Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները:
«Ժառանգության» համամաս նական ցուցակը գլխավորում...
Դիմումատուն՝ Գարիկ Դադայանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1954 թվականին, բնակվում է Երևանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի դեմ մաքսանենգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատավարությանը։
2010 թվականին Դիմումատուի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանձնապես խոշոր չափերի մաքսանենգություն կատարելու համար։ Մասնավորապես՝ Դիմումատուին մեղադրանք է առաջադրվել՝ Երևանից Վրաստան հարստացված ուրանի տեղափոխման գործընթացին...