ՀՀ նախագահի սեպտեմբերի 20-ի հրամանագրերով՝ Ռուզաննա Ազրոյանը և Դանիել Դանիելյանը նշանակվել են ՀՀ վարչական դատարանի դատավորներ՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի` ԲԴԽ-37-Ո-99 և ԲԴԽ-37-Ո-100 որոշումներով ներկայացված առաջարկությունները: Հոկտեմբերի 18-ին ՀՀ վարչական դատարանում Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը դատարանի նախագահին և...
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ այն համատեղ ջանքերի արդյունքում կբարձրանա նոր մակարդակի: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին...
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման դեպքի առթիվ:2018թ. հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04-ի սահմաններում, բժշկական դիմակներով դիմակավորված երկու անձինք, օգտվելով տան մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք են գործել Արագածոտն համայնքի տներից մեկը, հարձակվել տանը այդ պահին գտնվող կանանց՝ մոր...
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ, հոկտեմբերի 21-ին` ՀՀ 9 մարզերում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված, ՀՀ ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով:Հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության 9-ը մարզերի 49 համայնքում տեղի կունենա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրությունների ընթացքում ու դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների...
Դիմումատուն՝ Ստեֆան Վիզին, ազգությամբ ավստրիացի է, ծնվել է 1964 թվականին, բնակվում է Ավստրիայի Վիեննա քաղաքում։ Դիմումատուն համագործակցում է Ավստրիայի խոշոր ֆինանսական և արդյունաբերական ընկերությունների հետ և զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Գործը վերաբերում է Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում Դիմումատուի գրասենյակից էլեկտրոնային տեղեկություններ պարունակող կրիչները բռնագրավելու մասին որոշմանը։ Սլովակիայի իշխանությունների կարգադրությամբ՝ 2009 թվականին տեղի Դատախազության մարմինները Բրատիսլավա քաղաքում խուզարկություն են կատարել Դիմումատուի գրասենյակում...