ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է նոր մաքսատուրքեր և սահմանափակումներ սահմանել այն պետությունների նկատմամբ, որոնք ԱՄՆ-ի հետ «արդար առևտրային գործարք» չեն կնքել:«Սահմանված մաքսատուրքերի շնորհիվ ԱՄՆ-ն միլիոնավոր դոլարներ է գանձում: Դա նաև լավ է բանակցային գործընթացի տեսանկյունից, քանի որ եթե որևէ երկիր մեզ հետ արդար առևտրային գործարք չի կնքել, ապա մենք պետք է նոր մաքսատուրքեր սահմանենք այդ երկրի նկատմամբ: Ամեն դեպքում, նոր աշխատատեղեր և ձեռնարկություններ կստեղծվեն:...
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Ուկրաինան հայց է ներկայացրել Հայաստանի և Ղրղզստանի դեմ ԱՀԿ՝ ուկրաինական արտադրության պողպատե խողովակների որոշ տեսակների վրա հակադեմպինգային մաքսատուրքեր կիրառելու որոշման վերաբերյալ: Մասնավորապես՝ Ուկրաինան բողոքել է, որ Հայաստանը և Ղրղզստանը չեն դադարեցրել ուկրաինական արտադրության պողպատե խողովակների նկատմամբ սահմանված հակադեմպինգային մաքսատուրքերի կիրառումը: Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ...
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 18-ին Չինաստանը հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ չինական պողպատի և ալյումինի ներկրման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի կայացրած որոշման վերաբերյալ։ Մասնավորապես՝ Չինաստանը դիմել է ԱՀԿ Վեճերի կարգավորման մարմին՝ երկու երկրների միջև առաջացած առևտրային վեճը կարգավորելու համար ԱՀԿ արբիտրների խումբ հրավիրելու պահանջով։ Այս մասին հաղորդել է...
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Ռոբերտու Ազևեդուն զգուշացրել է համաշխարհային տնտեսության ոլորտում լարվածության հնարավոր սրման և դրա բացասական հետևանքների մասին: Այս մասին նա հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:«Վերջերս ինձ անհանգստացնում է առևտրի ոլորտում առաջացած լարվածությունը: Ներկայումս այն աճում է, և հետագայում այդ լարվածության...
Այս տարվա հոկտեմբերի 1-ին Քաթարը Սաուդյան Արաբիայի դեմ հետաքննություն սկսելու պահանջով հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)։ Մասնավորապես՝ Քաթարը մեղադրել է Սաուդյան Արաբիային մտավոր սեփականության իրավունքների խախտման մեջ։ Այս մասին հաղորդել է Քաթարի էկոնոմիկայի և առևտրի նախարարությունը։
Քաթարը բողոքել է քաթարական beIN հեռարձակող ընկերության գործունեությունը Սաուդյան Արաբիայում արգելելու որոշման մասին։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանություն...