Թուրքիայի Առևտրի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է հայց ներկայացնել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ թուրքական պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքերը բարձրացնելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշման վերաբերյալ։ Անկարայում դեսպանների և միջազգային կազմակերպություններում Թուրքիայի մշտական ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ Թուրքիայի Առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը հայտարարել է, որ Թուրքիան ԱՀԿ-ում արբիտրների...
Չինաստանի Առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանը հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ): Մասնավորապես՝ Չինաստանը բողոք է ներկայացրել ԱՀԿ՝ արևային մարտկոցների և չինական արտադրանքի լվացքի մեքենաների ներմուծման համար սահմանափակումներ և մաքսատուրքեր սահմանելու մասին ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշման վերաբերյալ։ Չինաստանի Առևտրի նախարարի խոսքերով՝ նոր սահմանափակումներ և մաքսատուրքեր...
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 6-ից մինչև 19-ը ԱՄՀ փորձագետների խումբը կայցելի Ուկրաինա։ ԱՄՀ փորձագետների խումբը պատրաստվում է Ուկրաինայում ստուգումներ իրականացնել, քննարկել վերջին շրջանում երկրի տնտեսական զարգացումները և Ուկրաինայի վարած տնտեսական քաղաքականությունը: Փորձագետները նաև բանակցություններ կվարեն՝ ԱՄՀ-ի կողմից Ուկրաինային հերթական վարկ հատկացնելու հարցի շուրջ։ Հիշեցնենք, որ...
Օրեր առաջ Օհայո նահանգում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) և ԱՄՆ-ի նախկին ղեկավարներին։ Նա հերթական անգամ ԱՀԿ-ն որակել է որպես «համընդհանուր աղետ»։ Ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև՝ Թրամփը հայտարարել է, որ Օհայո նահանգի արդյունաբերական ոլորտում կրճատվել է ավելի քան 200 հազար աշխատատեղ այն բանից...
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բավարարել 2015 թվականի մայիսին Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ներկայացրած հայցը։  Մասնավորապես՝ Ուկրաինան բողոք է ներկայացրել ԱՀԿ՝ վագոնների ներմուծման համար սահմանափակումներ և արգելքներ սահմանելու մասին Ռուսաստանի իշխանությունների կայացրած որոշման վերաբերյալ։ Ուկրաինան իր բողոքի մեջ նշել է, որ Ռուսաստանը 2013 թվականից խոչընդոտում է Ուկրաինայից Ռուսաստանի Դաշնության տարածք վագոնների...