Օրեր առաջ Նյու Յորքում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Սիրիայում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ալի ազ-Զաթարին հայտարարել է, որ Սիրիայում մոտ 13 մլն բնակիչ հումանիտար օգնության կարիք ունի։ Սիրիայի բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար նախատեսված է 3․8 մլրդ դոլարի չափով գումար հատկացնել, սակայն ՄԱԿ-ի գործակալություններին դեռևս հաջողվել է հավաքել պահանջվող գումարի միայն 45 տոկոսը։ «Այս տարի մարդասիրական...
«Կառավարությունները կարող են և պետք է ավելի կոնկրետ գործողություններ ձեռնարկեն՝ երեխաների սեռական շահագործման դեմ պայքարելու համար»,- կոչ են արել Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած միջոցառման մասնակիցները։ Այս խնդիրը հասկանալու և դրա ծավալները գնահատելու հարցում կօգնի նոր համակարգը, որն ուղղված է անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների դեմ պայքարում հաջողությունների և ձախողումների բացահայտմանը: «Ամեն օր...
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դուրս գալ Միջազգային դատարանում Դիվանագիտական կապերի մասին Վիեննայի կոնվենցիայի՝ վեճերի պարտադիր կարգավորման մասին ֆակուլտատիվ արձանագրությունից: Արձանագրությունը սահմանում է, որ այն վավերացրած երկրները պարտավորվում են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում կարգավորել Վիեննայի կոնվենցիայի իրականացման հետ կապված վեճերը։ Ավելի վաղ,...
Դիմումատուն՝ Ա․Բ․Վ․-ն, ազգությամբ ռուս է, ծնվել է 1977 թվականին, բնակվում է Ռուսաստանի Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր երեխայի խնամքին և դաստիարակությանը մասնակցելու մասին Դատարանի կայացրած որոշմանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իր դստեր հետ տեսակցության և շփման կարգ սահմանելու մասին կայացված դատական որոշումն ի կատար ածելու...
Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրեց Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատման արդյունքները, ըստ որի երեխաներին ուղղված հանրային ծախսերը նվազել են թե՛ ընդհանուր ծախսերի և թե՛ սոցիալական ծախսերի համեմատ: Թեև 2012 թվականից ի վեր արձանագրվել է ընդհանուր հանրային ծախսերի աճ, դրանք երեխաներին համամասնորեն չեն ուղղվել:Երեխաներին ուղղված ընդհանուր ծախսերի կեսից ավելին կազմում են...