ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել բոլոր երկրներին անհապաղ ջանքեր գործադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին նշվում է նրա հայտարարության մեջ, որն արվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից` COVID-19-ի համաճարակի կարգավիճակի մասին հայտարարման կապակցությամբ: «Ես կոչ եմ անում բոլոր կառավարություններին հենց...
Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից վարկեր ստանալու ժամանակ պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի պետությանը հատկացված միջոցներն օգտագործվեն ժողովրդի օգտին և բարեփոխումների իրականացման համար։ Հարկավոր է կանխել միջազգային կազմակերպությունների կողմից հատկացված միջոցների շահագործումը կոռումպացված պաշտոնյաների կողմից և այդ միջոցներով օֆշորային բիզնեսի ֆինանսավորումը: Ի վերջո, պետք է հիշել, որ պետության պարտքերը վճարվում են պետական բյուջեից: Հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի փորձագետը վերլուծություն կներկայացնի, թե ինչպես...
Հոկտեմբերի 30-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկում է տեղի ունեցել Սիրիայում շարունակաբար վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով օգնական, Արտակարգ օգնության համակարգողի տեղակալ Գյուն-վա Գանը Անվտանգության խորհրդին զեկուցել է Սիրիայում ծանր հումանիտար իրավիճակի մասին՝ նշելով, որ խորացող հակամարտությունը, անապահովությունը և շտապ հումանիտար աջակցություն ցուցաբերելու հնարավորության պակասը շարունակում են...
Հուլիսի 25-ին Ժնևում կայացել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 64-րդ նստաշրջանը, որի շրջանակներում Ռուսաստանը զեկույց է ներկայացրել՝ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայով սահմանված պարտականությունների կատարման վերաբերյալ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ Արդարադատության նախարարի տեղակալ Միխայիլ Գալպերինը: Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի...
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է, որ Իսլանդիան փոխարինել է ԱՄՆ-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում։ Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լքել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը։ Օրեր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հայտարարել է, որ Մարդու իրավունքների խորհրդին Իսլանդիայի անդամակցության գործընթացը կավարտվի 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։...