Օրեր առաջ Վաշինգտոնում հանդիպում է կայացել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստին Լագարդի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի միջև։ Հանդիպման ավարտին ԱՄՀ տնօրենը հանդես է եկել հայտարարությամբ և ողջունել է Վրաստանում  տնտեսական բարեփոխումների առաջընթացը։ «Վրաստանի վարչապետը և ես քննարկել ենք ԱՄՀ-ի կողմից 285 մլն դոլար գումարի չափով տրամադրված վարկի և...
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2 մլրդ դոլար գումարի չափով վարկ կհատկացնի Եգիպտոսին։ ԱՄՀ-ն համաձայնել է տրանշ տրամադրել Եգիպտոսին՝ 2018 թվականի մայիսին երկրում ԱՄՀ փորձագետների իրականացրած ստուգումներից հետո։  «Եգիպտոսը հստակ իրականացնում է տնտեսական բարեփոխումների ծրագիրը։ Բարեփոխումների արդյունքները շատ ակնհայտ են, և դա դրական արձագանք է գտել միջազգային կազմակերպությունների շրջանում և նոր հնարավորություններ է ստեղծել համաշխարհային ներդրողների համար՝ Եգիպտոսում ներդրումներ կատարելու գործում», -նշել է այս կապակցությամբ Եգիպտոսի Ֆինանսների...
ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում արգելել կանանց կուսության ստուգումների իրականացումը։ Ներկայումս աշխարհի առնվազն քսան երկրներում կուսության ստուգումներ են իրականացվում։ Կանանց կուսության ստուգումը՝ որպես բժշկական փորձաքննություն, իրականացվում է, հիմնականում, բժիշկների կողմից։ Հաճախ նման ստուգումներ են իրականացնում նաև ոստիկանության աշխատակիցները՝ աղջկա ծնողների կամ պոտենցիալ փեսացուի պահանջով, որպեսզի համոզվեն, որ աղջիկը մինչամուսնական սեռական հարաբերությունների...
Եվրոպական միությունն ափսոսում է եվրոպական ապրանքների վրա սակագներ մտցնելու ԱՄՆ որոշման համար և հայտարարում, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նման քայլով հարվածում է ինքն իրեն, տեղեկացնում է AP-ը։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դանիել Ռոսարիոն ասել է, որ «դա քայլ է, որն ամենից առաջ կհարվածի ԱՄՆ սպառողներին և ընկերություններին և...
ԱՄՆ-ն վեճ է սկսել Ռուսաստանի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ)։ Մասնավորապես՝ ԱՄՆ-ն բողոքել է այս տարվա հուլիսի 6-ին մի շարք ամերիկյան ապրանքների ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին Ռուսաստանի կայացրած որոշման դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ մամուլի ծառայությունը։  Այս տարվա օգոստոսի 29-ին ԱՀԿ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ հարցում է ներկայացրել ԱՀԿ։ Այսկերպ, ԱՄՆ-ն պատրաստվում է բողոքարկել մի...