Այս տարվա հոկտեմբերի 1-ին Քաթարը Սաուդյան Արաբիայի դեմ հետաքննություն սկսելու պահանջով հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)։ Մասնավորապես՝ Քաթարը մեղադրել է Սաուդյան Արաբիային մտավոր սեփականության իրավունքների խախտման մեջ։ Այս մասին հաղորդել է Քաթարի էկոնոմիկայի և առևտրի նախարարությունը։
Քաթարը բողոքել է քաթարական beIN հեռարձակող ընկերության գործունեությունը Սաուդյան Արաբիայում արգելելու որոշման մասին։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանություն...
Հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ը նշում է Տարեցների միջազգային օրը։ Ամբողջ աշխարհում 60 տարեկանից բարձր շուրջ 700 միլիոն մարդ է ապրում: Ակնկալվում է, որ մինչև 2050 թվականը նրանց թիվը կկազմի մոտ 2 մլրդ, այսինքն՝ ամբողջ աշխարհի բնակչության 20 տոկոսը: Ասիայում և Աֆրիկայում տարեց բնակչության թիվը ավելի արագ է աճում: ՄԱԿ-ում կարծում են, որ անհրաժեշտ...
Ուկրաինայի իրավապաշտպանները Հաագայի Միջազգային քրեական դատարան տեղեկություններ և փաստաթղթեր են ներկայացրել՝ Դոնբասի ժամանակավորապես օկուպացված տարածքներում իրականացվող սեռական բնույթի հանցագործությունների վերաբերյալ: Մասնավորապես՝ Միջազգային քրեական դատարանի Դատախազությանն են փոխանցվել Ուկրաինայի արևելքում սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հաճախակի տեղի ունեցող հանցագործությունների մասին վկայող փաստաթղթային ապացույցները։
Երեք տարվա ընթացքում իրավապաշտպանների և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ ծավալված գործունեության արդյունքում հայտնաբերվել է սեռական...
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած հանդիպումների ժամանակ։
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կիսել է համանախագահների մտահոգությունները՝ վերջերս կողմերի կատարած հայտարարությունների և...
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի 12-ին Ռուսաստանը մեկնաբանություններ և դիտողություններ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ իր դեմ Ուկրաինայի ներկայացրած հայցի վերաբերյալ։ Ավելի վաղ հայտարարվել է, որ այս տարվա հունիսի 12-ին Ուկրաինան հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Միջազգային դատարան՝ «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի և «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի...