Ամփոփվել են «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական հայաստանյան մրցույթի արդյունքները: ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործունեության շրջանակում անցկացվող միջազգային մրցույթի՝ Հայաստանի ազգային ժյուրին, որի կազմում մրցույթի համակազմակերպիչ հանդիսացող ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչներից բացի ընդգրկվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացած հասարակական կառույցների հայտնի ներկայացուցիչներ, նոյեմբերի 3-ին կայացած...

Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր պաշտպանյալի վիրահատության համար վճարված գումարը հետ ստանալու նպատակով։Նա տեղեկացրել է, որ  իր պաշտպանյալը, լինելով ձերբակալված անձ և ունենալով առողջական խնդիրներ, շտապօգնության մեքենայով, ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց և անմիջապես վիրահատվել: Կատարված ծառայության դիմաց բժշկական կենտրոնում ձերբակալվածից գումար են պահանջել, հաշվի չառնելով, որ այդ պահին անձն ունեցել է ձերբակալվածի կարգավիճակ, հետևաբար, հանդիսացել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող խմբի ներկայացուցիչ: Այս մասին փաստաբանը տեղյակ է պահել նաև բժշկական կենտրոնի ներկայացուցչին, սակայն պնդել են վճարել պահանջվող գումարը: Բարձրացված հարցի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններ: Պաշտպանի գրության հիման վրա՝ Առողջապահության նախարարությունը բժշկական կենտրոնում կատարած մշտադիտարկման ժամանակ պարզել է, որ ձերբակալվածը շտապօգնության ծառայության մեքենայով ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն, որի վերաբերյալ ընդունարանի մատյանում առկա է եղել համապատասխան գրառում: Հաշվի առնելով Կառավարության համապատասխան որոշումը՝ բժշկական կենտրոնին գրավոր տեղեկացվել է, որ դեպքն անհրաժեշտ է ներառել պետական պատվերի համապատասխան ծրագրի շրջանակներում և քաղաքացուն վերադարձնել ծառայության համար վճարված գումարը: Այսպիսով, Պաշտպանի աշխատակազմի և Առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում քաղաքացուն վերադարձվել է նրանից գանձված ավելի քան 600.000 դրամը:
Դիմումատուները՝ Ջեսթուր Ջոնսսոնը և Ռագնար Հալլդոր Հալլին, ազգությամբ իսլանդացի են, ծնվել են համապատասխանաբար 1950 և 1948 թվականներին, բնակվում են Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում: Գործը վերաբերում է Դիմումատուների նկատմամբ տուգանք նշանակելու մասին Դատարանի կայացրած որոշմանը: Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուները փաստաբանական գործունեություն են ծավալել Իսլանդիայում: 2012 թվականի մարտին երկու անձանց դեմ քրեական գործ է հարուցվել: Նրանց գործով դատապաշտպաններ են նշանակվել երկու Դիմումատուները: 2013 թվականի ապրիլին Դիմումատուները դիմել են Դատարան՝ քրեական գործով դատապաշտպանների իրենց նշանակումը չեղյալ հայտարարելու պահանջով: Սակայն Դատարանը մերժել է Դիմումատուների ներկայացրած պահանջը: Քրեական գործի շրջանակներում Իսլանդիայի ներպետական դատական ատյանները Դիմումատուների նախկին հաճախորդներին մեղավոր ճանաչելու և Դիմումատուների նկատմամբ տուգանք նշանակելու մասին որոշում են կայացրել՝ Դիմումատուների բացակայության պայմաններում: Մասնավորապես՝ ներպետական դատական ատյանները որոշել են, որ Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, դատական նիստերին բացակայելու և վարույթի ժամանակ անհիմն ուշացումներ կատարելու համար Դիմումատուները պետք է 1.000.000 իսլանդական կրոն (յուրաքանչյուր Դիմումատուն մոտավորապես 6.200 եվրո) վճարեն: Դիմումատուները բողոքել են, որ իրենց գործով կայացած դատական նիստին ներկայանալու վերաբերյալ ծանուցագիր չեն ստացել և չեն ծանուցվել՝ իրենց նկատմամբ տուգանք նշանակելու Դատարանի մտադրության մասին: Այնուհետև, Իսլանդիայի Գերագույն դատարանը հաստատել է Դիմումատուների նկատմամբ տուգանք նշանակելու մասին կայացված որոշումը: Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական...
Երևանում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկում, որը կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը: Քննարկման ներկայացված նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության և Բարձրագույն դատական խորհրդի համագործակցության արդյունքում: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության...
Տավուշի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի 9 ամիսներին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները, որոնք կարելի է գնահատել աննախադեպ:Մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի  հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մարզի քրեական հետապնդման մարմինների կողմից հարուցվել է  42 քրեական գործ: Վերջինս 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 35-ով: Այսինքն...