2018թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է սպանության 36 դեպք: Այս ցուցանիշը նվազագույնն է՝ առնվազն վերջին 38 տարվա կտրվածքով: Ընդ որում՝ նշվածներից 3-ը վերաբերում է անձի անհետ կորելու փաստերին: Նախորդող՝ 2017թ. համեմատությամբ (արձանագրվել է 47 դեպք, որից 6-ը՝ անհետ կորածների հետ կապված) հանրային ամենամեծ վտանգավորություն...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ: Հիշեցնենք, որ դիմումատուն Եվրոպական դատարանից խնդրել էր ՀՀ իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից: Նշված որոշմամբ Դատարանը ՀՀ կառավարությունից պահանջում է անհապաղ ապահովել, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն՝ իր ընթացիկ առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան, անհրաժեշտության դեպքում նաև` ապահովելով տրանսլjումինալ դրենավորման գործընթացը: ՀՀ կառավարությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում Դատարանին պետք է տրամադրի տեղեկատվություն միջանկյալ միջոցի կիրառումն ապահովելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ միջոցների մասին: Դատարանը նաև կողմերի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ Պայմանավորվող պետության կողմից 39-րդ կանոնի համաձայն սահմանված միջոցի իրականացումը չապահովելը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման: Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր քննարկվող որոշման պահանջների կատարումն ապահովելու համար: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ի պատասխան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի սույն թվականի հունվարի 17-ին ՀՀ ԱԺ նիստում հնչեցված երեխաների օտարերկրյա որդեգրմանը առնչվող հարցերի և հայտարարությունների՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2008 թվականից ՀՀ արդարադատության նախարարությունն է ճանաչվել «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 1993 թվականի Կոնվենցիայի շրջանակում...
Ընթացիկ տարվա հունվարի 16-ին Միջազգային քրեական դատարանը մերժել է Լիբիայի ներկայացրած խնդրանքը՝ կասեցնել երկրի նախկին նախագահի որդի Սեիֆ ալ-Իսլամ Ալ-Քադդաֆիին հանձնելու որոշման վերաբերյալ։ Դատարանը կարգադրել է Լիբիային անհապաղ հանձնել նրան Դատարան։  Միջազգային քրեական դատարանի հայտարարության մեջ նշվում է, որ 2013 թվականի հունիսի 7-ին Լիբիայի իշխանությունները...
Միջազգային քրեական դատարանն անմեղ է ճանաչել 2011 թվականին ազատազրկման դատապարտված Կոտ դ՛ Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոյին։ Վերջինս մեղադրվել է մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու մեջ։ Սա առաջին դեպքն է, երբ Միջազգային քրեական դատարանը դատապարտել է պետության ղեկավարին։ Յոթ տարի պատիժը կրելուց հետո Լորան Գբագբոն ազատ է արձակվել՝ բավարար ապացույցների բացակայության հիմքով։