Պարտադիր ժամկետային զինծառայողի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին խնդրել է աջակցել որդուն լրացուցիչ հետազոտելու հարցում: Նա Պաշտպանին հասցեագրած բողոքով տեղեկացրել է, որ որդին ունի որոշակի առողջական խնդիրներ, ինչի կապակցությամբ ստացիոնար բուժման է ընդունվել Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալ: Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ հոսպիտալում իրականացված հետազոտությունները բավարար չեն եղել որդու առողջական...
Այսօր՝ մարտի 11-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը և Խորհրդի անդամ Հ. Հովհաննիսյանը հանդիպում ունեցան Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Վինչենցո Դել Մոնակոյի հետ:
Ողջունելով դեսպանին՝ Խորհրդի նախագահը ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի կողմից արված քայլերը, դատական համակարգում համալիր բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները, արդյունավետ արդարադատության երաշխավորման ռազմավարական գերակա ուղղությունները: Նշվեց, որ Խորհուրդն այդ համակարգային փոփոխությունների կատարման ուղղությամբ բազմավեկտոր քայլեր է սկսել՝ ունենալով նաև կառավարության աջակցությունը:
Իր խոսքում Գագիկ Հարությունյանը նկատեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը դատական իշխանության անկախության երաշխավորն է, և Իտալիայի փորձը ևս կարող է օգտակար լինել հատկապես արդյունավետ արդարադատության կազմակերպման, արդարադատության ծախսատարությունը կրճատելու, դատարանների սպասարկման օպտիմալ լուծումների, դատական համակարգի բյուջետային պլանավորման բարեփոխումների առումով:
Դեսպան Ն.Գ. Վինչենցո Դել Մոնակոն շնորհակալություն հայտնեց բովանդակային հանդիպման համար և նկատեց, որ մշտապես ուշադրություն է դարձնում տարբեր երկրների դատական իշխանությունների միջև հարաբերությունների զարգացմանը: Այսօր այստեղ է նույն այդ նպատակով, քանի որ Հայաստանում իշխանությունները նոր էջ են բացում դատական իշխանության բարեփոխումների համար: Դեսպանի խոսքով՝ ապրիլին նախատեսվում է իտալացի դատավորների այցը Հայաստան, և ծրագրվում է նաև հանդիպում Բարձրագույն դատական խորհրդում:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իր հերթին պատրաստակամություն հայտնեց հանդիպելու նրանց և առարկայական հարցեր քննարկելու: Հանդիպման ավարտին, ի նշան նաև հարուստ մշակույթ ունեցող երկու երկրների միջև հետագա համագործակցության, դեսպան Վինչենցո Դել Մոնակոն Խորհրդին նվիրեց Վերածննդի դարաշրջանի խոշոր գեղանկարիչ Յակոբո Տինտորետտոյի «Բեռնիի դպրոցը և հռոմեական բարոկկոն» ժողովածուն՝ հայերեն հրատարակությամբ:
Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ գլխի դրույթներին համապատասխան և շրջանակներում 2019 թվականի մարտի 4-ի նիստի ընթացքում հանդես գալով որպես դատարան, քննեց Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Վարույթի նյութերի հետազոտումից...
1992 թվականի մարտի 2-ին Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ։ Այս մասին գրառում է կատարվել ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում։ Նշենք, որ այդ ժամանակ Հայաստանի ԱԳ նախարարն է եղել Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս, ըստ էության, ՀՀ առաջին արտգործնախարարն է հանդիսացել: 1992 թվականի դեկտեմբերին Երևանում հիմնվել է ՄԱԿ-ի գրասենյակը: Այդ...
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտարարել է օրենսդրական նախագիծ ներկայացնելու մասին: Պատգամավորը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել. «Այս նախաձեռնությամբ առաջարկում ենք, որ զինվորական ծառայությունից արձակված շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողներն անցնեն...