Այսօր լրանում է «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանի հացադուլի 21-րդ օրը:  Ըստ Գարեգին Չուգասզյանի՝ Հայաստանը հիմա գտնվում է անցումային ժողովրդավարության փուլում, եւ այս ընթացքում իրենք աջակցում են հեղափոխությանը եվ դաշնակից են: Գարեգին Չուգասզյանը նշել էր, որ չի դադարեցնի հացադուլը մինչև չկատարվեն նրա 3 պահանջները: Դրանք են՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, համաներում հայտարարելը և...
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտնել է, որ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ է ներկայացրել․«Այսօր շրջանառության մեջ եմ դրել Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ, որով կկարգավորվի հետևյալ խնդիրը. հաճախ, մայրության նպաստ ստանալիս, գումարի չափը գերազանցում է հարկային օրենսգրքով սահմանված շեմը, ինչի արդյունքում հարկումը կատարվում է օրենսգիքով սահմանված այլ` առավել բարձր...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ:«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` Տիգրան Ուլիխանյանին նշանակել Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ»,-ասված է վարչապետի ստորագրած փաստաթղթում։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ է նշանակվել նաև Հայկ Սարգսյանը: «Ղեկավարվելով...
ԱԱԾ-ի մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ սահմանապահ զորքերի սպայական, ենթասպայական, ինչպես նաև զինվորական բժիշկների կազմը բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող երիտասարդ զինծառայողներով համալրելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է թափուր հաստիքների լրացման գործընթաց: ՀՀ ԱԱԾ ՍԶ վերոնշյալ հաստիքները համալրելու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան, արական և իգական...
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Նախարարն ու դեսպանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու և, մասնավորապես, դատաիրավական ոլորտում հարաբերությունները խորացնելու վերաբերյալ մի շարք հարցեր: Դեսպան Կոպիրկինը վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կներդնի բոլոր ջանքերը հայ-ռուսական համագործակցությունն...