Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ, IMF) տվյալներով՝ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքով (ՀՆԱ) Հայաստանը 2020 թվականին առաջ է անցնելու Վրաստանից ու Ադրբեջանից։ Հիմնադրամի պաշտոնական կայքէջում հրապարակված թվերի համաձայն՝ 2020-ին Հայաստանում մեկ շնչին բաժին կընկնի 4 հազար 760 դոլար, այն պարագայում, երբ հարևան Ադրբեջանում այն կկազմի 4 հազար...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նոր ղեկավար Նաթան Պորտերին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Յուլյա Ուստյուգովան: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ ընթացիկ տնտեսական իրավիճակին և նշել, որ այս տարի կանխատեսվում է...
Հայաստանից 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում մեկնած մարդկանց թիվը 9857-ով գերազանցում է Հայաստան ժամանած մարդկանց թվին, իսկ 2016 թվականի համեմատ հավելաճը կազմել է 88,6 տոկոս: ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական կայքէջը ներկայացրել է Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալները: «Հայաստանից արտագաղթը նվազել է: Հայաստանի Հանրապետությունում 2019-ի հունվար-սեպտեմբերին...
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Միացյալ Նահանգների, ինչպես նաև իրավապաշտպան մի շարք կառույցների դեմ, որոնց կենտրոնական գրասենյակները գտնվում են ԱՄՆ տարածքում: Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ այս քայլով Պեկինն արձագանքում է Վաշինգտոնի «անպատասխանատու գործողություններին և Հոնկոնգի ներքին գործերին միջամտելու ամերիկյան կողմի քայլերին»: Նախորդ շաբաթ ամերիկյան...
Երևանում այսօր մեկնարկեց «Հանուն ընտանիքների միասնության» խորագրով երկօրյա միջազգային համաժողով, որին մասնակցում են ավելի քան 120 մասնագետներ և ոլորտի գործիչներ Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի կառավարություններից, ՄԱԿ-ի գործակալություններից, հասարակական և միջազգային կազմակերպություններից և Հայ առաքելական եկեղեցուց: Համաժողովը, որը կազմակերպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Բուլղարիայի կառավարության աջակցությամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ...