2019 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին «խաղաղության հաստատման ջանքերի և միջազգային համագործակցության մեջ ունեցած ավանդի համար»։ Ինչպես հոկտեմբերի 11-ին հայտարարել է Նորվեգական նոբելյան կոմիտեի նախագահ Բերիթ Ռայս-Անդերսենը, նա պարգևատրվել է «Էրիթրեայի հետ սահմանամերձ հակամարտության լուծման նախաձեռնության համար»։ Դափնեկիրների հայտարարման արարողությունը տեղի է ունեցել Օսլոյում:
Վերջերս հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ է դարձել վարչական վարույթում  էլեկտրոնային հաղորդման ինստիտուտի ներդրման հանգամանքը։ Հաշվի առնելով առօրյայում հանդիպող ավտոտրանսպորտային պատահարների ահռելի քանակը՝ պետք է նկատել, որ նման ինստիտուտի ներդրումը կարելի է համարել անհրաժեշտ և արդիական։       Ըստ վիճակագրական տվյալների՝ 2008թ.-ից սկսած Հայաստանի Հանրապետությունում...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 10-ին հրապարակել է «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Գործը վերաբերում է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։Դիմումատուն՝ Դավիթ Մաթևոսյանը, ծնվել է 1960 թվականին, բնակվում է Երևանում։ Նա ձերբակալվել է2008 թվականի մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակում հավաքը ցրելու ժամանակ։
Հոկտեմբերի 9-ին թուրքական բանակը և օդուժը սկսել էհրետակոծել քրդական ջոկատների հսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային շրջանում գտնվող Ռաս Ալ Այն ավանը։Նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ գործողության անունն է «Խաղաղության ակունք»։Գործողությանը մասնակցել են նաև սիրիացի ապստամբները՝ մոտ 14 հազար ապստամբ Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանից տեղափոխվել են Թուրքիայի տարածք,...
Եվրոպական միությունն ափսոսում է եվրոպական ապրանքների վրա սակագներ մտցնելու ԱՄՆ որոշման համար և հայտարարում, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նման քայլով հարվածում է ինքն իրեն, տեղեկացնում է AP-ը։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դանիել Ռոսարիոն ասել է, որ «դա քայլ է, որն ամենից առաջ կհարվածի ԱՄՆ սպառողներին և ընկերություններին և...