ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել բողոքի ակցիաներ իրականացնելու ժամանակ անչափահասին առևանգելու փորձ կատարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 20-ին` «Էրեբունի» թանգարանի մոտակայքում, բողոքի ակցիային մասնակցող...
Դիմումատուն՝ Վլադիսլավ Պանկովը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1987 թվականին և ապրում է Ռուսաստանի Պերմ քաղաքում։ Գործի շրջանակներում Դիմումատուն դաժան վերաբերմունքի գործով բողոք է ներկայացրել ոստիկանության աշխատակիցների դեմ։ 2007 թվականի ապրիլի 9-ի գիշերը ոստիկանության աշխատակիցները փողոցում կանգնեցրել են Դիմումատուին, ստուգել նրա անձնագիրը, ինքնությունը հաստատող փաստաթղթերը և ոստիկանության բաժին են տարել։ Դիմումատուի խոսքերով՝ հաջորդ օրը ոստիկանության աշխատակիցներն իրեն դաժան ծեծի են ենթարկել։ Նույն օրը...
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հուլիսի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 14 իրավախախտում, 2-ի (1-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 150.000 ՀՀ դրամի վարչական...

Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր պաշտպանյալի վիրահատության համար վճարված գումարը հետ ստանալու նպատակով։Նա տեղեկացրել է, որ  իր պաշտպանյալը, լինելով ձերբակալված անձ և ունենալով առողջական խնդիրներ, շտապօգնության մեքենայով, ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց և անմիջապես վիրահատվել: Կատարված ծառայության դիմաց բժշկական կենտրոնում ձերբակալվածից գումար են պահանջել, հաշվի չառնելով, որ այդ պահին անձն ունեցել է ձերբակալվածի կարգավիճակ, հետևաբար, հանդիսացել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող խմբի ներկայացուցիչ: Այս մասին փաստաբանը տեղյակ է պահել նաև բժշկական կենտրոնի ներկայացուցչին, սակայն պնդել են վճարել պահանջվող գումարը: Բարձրացված հարցի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններ: Պաշտպանի գրության հիման վրա՝ Առողջապահության նախարարությունը բժշկական կենտրոնում կատարած մշտադիտարկման ժամանակ պարզել է, որ ձերբակալվածը շտապօգնության ծառայության մեքենայով ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն, որի վերաբերյալ ընդունարանի մատյանում առկա է եղել համապատասխան գրառում: Հաշվի առնելով Կառավարության համապատասխան որոշումը՝ բժշկական կենտրոնին գրավոր տեղեկացվել է, որ դեպքն անհրաժեշտ է ներառել պետական պատվերի համապատասխան ծրագրի շրջանակներում և քաղաքացուն վերադարձնել ծառայության համար վճարված գումարը: Այսպիսով, Պաշտպանի աշխատակազմի և Առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում քաղաքացուն վերադարձվել է նրանից գանձված ավելի քան 600.000 դրամը:
Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 2018թ. ապրիլի 17-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի...