«Սույն թվականի ապրիլի 3-ից շենգենյան վիզայի համար դիմումների ընդունումը տեխնիկական պատճառներից ելնելով՝ չի կարող իրականացվել ՎիզաՄետրիկ ընկերության կողմից։ Դիմումների ընդունումը շարունակում է իրականացնել դեսպանության վիզաների բաժինը»,- այս մասին հայտրարություն է տարածել Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը: «ՎիզաՄետրիկ» ընկերությունում արդեն իսկ ամրագրված պայմանավորվածությունները ուժի մեջ են համարվում։ Դեսպանությունը մոտ ժամանակներս կրկին պայմանավորվածությունների ամրագրման...
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել: Հրամանագրերից մեկը վերաբերում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր նշանակելուն: Հրամանագրում ասվում է՝  «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի ապրիլի 3-ի ԱԽ-9-Ո-7 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ: Արդյունքում բացահայտվել են մաքսային տեսուչներին կաշառք տալու նոր դրվագներ: Մասնավորապես, պարզվել է, որ տարբեր ապրանքների անօրինական ներկրման...
Ապրիլի 3-ին` ժամը 22:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Կ-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել են անձեռոցիկի մեջ փաթեթավորված 1,5 գրամ սպիտակ փոշենման զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ  վարչական շրջանների  նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի  նախագահությամբ շարունակվեց «Սարի թաղում» զանգվածային անկարգություններ կատարելու և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող  Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Էդուրադ Զեյթունյանի  գործով նիստը։ Այսօր որպես վկա հարցաքննվեց ոստիկանության ծառայող Վահան Կարագյոզովը. «Վեճից հետո բախում տեղի ունեցավ:...