2018 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին օպերատիվ տեղեկություններ է ստացվել այն մասին, որ «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձինք թանգարանի հաստիքացուցակում պարբերաբար ընդգրկել  են անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են։ Նույն օրը...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3–րդ մասերով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս...
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ այն համատեղ ջանքերի արդյունքում կբարձրանա նոր մակարդակի: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին...
ԱՄՆ-ն վեճ է սկսել Ռուսաստանի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ)։ Մասնավորապես՝ ԱՄՆ-ն բողոքել է այս տարվա հուլիսի 6-ին մի շարք ամերիկյան ապրանքների ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին Ռուսաստանի կայացրած որոշման դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ մամուլի ծառայությունը։  Այս տարվա օգոստոսի 29-ին ԱՀԿ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ հարցում է ներկայացրել ԱՀԿ։ Այսկերպ, ԱՄՆ-ն պատրաստվում է բողոքարկել մի...
Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք: Մասնավորապես, ձեռնարկված օպերատիվ-հետախուզականմիջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացիներ, ամուսիններ Ա.Ա-ն եւ Շ.Շ-ն, մաքսային...