Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարություն է տարածել. «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, համաժողովրդական շարժման առաջին իսկ օրերից լինելով ընդվզող քաղաքացիների շարքերում, կոչ է անում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին վայր դնել լիազորություններն ու  խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը պարտադրել ընտրել ժողովրդի թեկնածուին իբրև ժամանակավոր կառավարության ղեկավար: Մնացյալ բոլոր քայլերըը կարող են հանգեցնել...
  ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչ Ռոստոմյանը հրաժարական է տվել, այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Գիտակցելով պահի օրհասականությունն ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը Հայաստանի պետականության առջև՝ ես հրաժարական եմ տալիս Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից։ Որպես ԲՀԿ համակիր՝ ես պաշտպանում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության...
ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցների փոխգործակցության և համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Աթենքի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման է ենթարկվել Գարեգին Չուգասզյանը։ 57-ամյա Չուգասզյանը 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք։
Այս պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացել Մելիք-Ադամյան փողոցում, որեղ գտնվում են ՀՀԿ գրասենյակի և Կառավարության շենքերը: Ավտոբուսներով և մեքնենաներով մեծ թվով ոստիկաններ են պարբերաբար բերվում այստեղ, մեքենաներում նկատվում են նաև փշալարեր: Քաղաքացիներից շատերը շարունակում են կանգնած մնալ այստեղ և կոչ անել ոստիկաններին միանալ իրենց: Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն իր...
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել  և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին:...