Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցություններն ու հեռախոսազրույցները խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով երկրում ստեղծված իրավիճակը և հանգուցալուծման ուղիները: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ վերահսկիչ պալատից ստացված` ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության կառավարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությամբ արձանագրվել են պետական շահերի խախտման մի շարք փաստեր: Այս մասին հաղորդում են ՀՀ դատախազության պաշտոնական կայքէջից: Պարզվել...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Արարատյան փողոցում երկու քաղաքացու վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ. վարորդը ձերբակալվել է:Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 24-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արարատյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել  հետիոտներ Գ.Աբովյանին և Ա.Չիլինգարյանին, որի հետևանքով  ստացած...
Վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող զանգվածային գործողությունների ընթացքում առանձնանում են ավտոմեքենաներով ակցիաներին մասնակցողները, որոնք խախտում են երթևեկության կանոնները, վտանգում երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը, անհարկի ազդանշաններով խախտում համաքաղաքացիների անդորրը: Ավտոակցիայի մասնակիցներին հիշեցնում ենք, որ շրջակայքում կան ծերեր, հիվանդներ, խախտվում է դպրոցների բնականոն աշխատանքը, մանկապարտեզներում երեխաները հայտնվում են անհանգստության մթնոլորտում: Կոչ ենք...
«Օրինաց երկիր կուսակցությունը, որ արդեն մեկ շաբաթ է իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում համաժողովրդական ընդվզմանը և ամենօրյա ռեժիմով հնչեցված քաղաքական հայտարարություններով իր զորակցությունն ու քաղաքական աջակցությունն է ցուցաբերել խաղաղ քաղաքացիական անհնազանդությանը, որպես հանգուցալուծում առաջարկելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը,  կոչ  է անում այսօրվա իշխանություններին` հաշվի առնելով երկրում ստեղծված նոր քաղաքական...