Մայրաքաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող երթերի և հավաքների մեկնարկի օրվանից` 2018 թ. ապրիլի 13-ից սկսած, դրանց կազմակերպիչների և մասնակցների գործողությունները հանգեցրել են հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի, ինչպես նաև մի շարք հիմնարկների բնականոն գործունեության խաթարմանը: Այդ հավաքներն արդեն իսկ ուղեկցվել են զանգվածային անկարգություններով, որոնց ընթացքում անձանց նկատմամբ բռնության...
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են ահազանգեր ոստիկանության կողմից այսօրվա հավաքի մասնակիցների բերման ենթարկելու մասին։ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահի դրությամբ այցելել են Ոստիկանության Էրեբունու, Կենտրոնականի և Արաբկիրի բաժիններ։ Հատուկ ուշադրություն է դարձվում բերման ենթարկելու հիմքերին։ Նշենք, որ Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից սահմանվել է...
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ: Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը...
Քիչ առաջ Հանրապետության հրապարակում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը ժամը 08:00-ին պետք է հավաքվեն Հանրապետության հրապարակում: «Մենք պիտի փորձենք անել հետևյալը՝ շրջափակել կառավարական մի շարք շենքերի մուտքերը որպեսզի աշխատողները չկարողանան ներս մտնել»,- ասաց նա: Փաշինյանը նշեց, որ վաղը Սերժ Սարգսյանի համար անկնկալ են պատրաստել, բացի այդ վաղը Սերժ Սարգսյանի...
Գործի շրջանակներում Դիմումատուները բողոք են ներկայացրել՝ Գուլիևին Ռուսաստանի Դաշնության տարածքից վտարելու որոշման վերաբերյալ։  Դիմումատու Նաթիգ Գուլիևն ազգությամբ ադրբեջանցի է, ծնվել է 1975 թվականին, իսկ Դիմումատու Յուլիա Շեյնան՝ ազգությամբ ռուս է, ծնվել է 1988 թվականին։ Դիմումատուներն ամուսիններ են և, մինչև Գուլիևին Ռուսաստանից արտաքսելու որոշման հրապարակումը, բնակվել են Ռուսաստանի Դաշնության  Պերմ քաղաքում։ Դիմումատուները միասին են ապրում 2004 թվականից և ունեն երեք երեխա։ 2012 թվականին Դիմումատուներն ամուսնացել են Ռուսաստանի մզկիթներից...