Խիստ անթույլատրելի է Երևանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի մասնագիտական գործունեության խոչընդոտումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ-ը: ՄԻՊ հաղորդագրությունում  ասվում է. «Արևիկ Սահակյանի փոխանցմամբ՝ որոշ անձինք ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը փորձել են ծեծի ենթարկել, քաշքշել, պոկել իր լրագրողական վկայականը, վնասել օպերատորի տեխնիկան։ Ըստ լրագրողի՝...
Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների թիվը ժամը 12։00-ի դրությամբ հասնում է 66-ի։ Այս մասին տեղեկացանք ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի, վերլուծության  և լրատվության վարչությունից։Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է ինչ  «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Երևանում, մեկնարկել են ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության...
Այսօր՝ ժամը 11։00-ի դրությամբ, Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։ 4 տուժածների վիճակը մասնագետները գնահատում են բավարար և վերջիններիս մոտ հիմնականում առկա են վերջույթների մակերեսային վնասվածքներ և սալջարդեր։ Մեկ տուժած, ում մոտ իրականացվել է կոտրված ոսկրերի արտաօջախային անշարժացում, վերակենդանացման բաժանմունքում հսկողության տակ է գտնվում: Վիրահատված ոստիկանը տեղափոխվել...
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են ահազանգեր ոստիկանության կողմից այսօրվա հավաքի և երթի մասնակիցների բերման ենթարկելու մասին։ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահի դրությամբ այցելել են Ոստիկանության Նոր Նորքի, Էրեբունու, Կենտրոնականի, Մաշտոցի և Շենգավիթի բաժիններ։ Հատուկ ուշադրություն է դարձվում բերման ենթարկելու հիմքերին։  Բացի այդ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները գիշերվա ընթացքում ոստիկանության Կենտրոնականի բաժնում են գտնվել Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկներում երեկ տեղի...
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն իր համկիրների հետ գտնվում էր Երևանի պետական համալասարանի շենքի դիմաց: Ցուցարարները կոչ են անում ուսանողներին միանալ իրենց և պայքարել հանուն իրենց հայրենիքի: Նրանք բղավում են «ազատ, անկախ ուսանող»: «Երևանի պետական համալսարանը պետք է լինի ՀՀ քաղաքացիների և ուսանողների ազատության խորհրդանիշը: Մեծագույն խայտառակություն է, երբ որևէ ուսումնական հաստատության...