Դիմումատուն՝ Արմինե Օգանեզովան, ազգությամբ հայ է, ծնվել է 1980 թվականին և ապրում է Շվեդիայում: Գործը վերաբերում է Դիմումատուի՝ որպես Հայաստանում ԼԳԲՏ ակտիվիստ և ԼԳԲՏ համայնքի հայտնի անդամի դեմ ագրեսիվ վերաբերմունքին, ինչպես նաև 2012թ. մայիսի 8-ին Երևան քաղաքում Դիմումատուին պատկանող ակումբի պայթեցմանը։ 2012թ. մայիսի 8-ին...
Օրեր առաջ Արգենտինայի իշխանությունները և Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) համաձայնության են եկել՝ երկրին 50 մլրդ դոլարի չափով վարկ տրամադրելու հարցի շուրջ: Այս մասին հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։ Միջազգային կազմակերպությունը վարկ կտրամադրի Արգենտինային երեք տարի ժամկետով: Ընթացիկ տարվա մայիսին Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին հանդես է եկել այն հայտարարությամբ, որ երկրի կառավարությունը դիմել...
Ամեն տարի, սեպտեմբերի 10-ին, նշվում է ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը: ՄԱԿ-ը նշել է, որ վերջին տարիներին ինքնասպանությունների աճ է նկատվում 15-25 տարեկան երիտասարդների շրջանում: Ավտոտրանսպորտային միջոցներով պատահարներից հետո ինքնասպանությունը երիտասարդների մահվան երկրորդ գլխավոր պատճառն է: «Յուրաքանչյուր 40 վայրկյանում մեկ մարդ մահանում է ինքնասպանության հետևանքով: Յուրաքանչյուր...
Ընթացիկ տարվա հունվարի 16-ին Միջազգային քրեական դատարանը մերժել է Լիբիայի ներկայացրած խնդրանքը՝ կասեցնել երկրի նախկին նախագահի որդի Սեիֆ ալ-Իսլամ Ալ-Քադդաֆիին հանձնելու որոշման վերաբերյալ։ Դատարանը կարգադրել է Լիբիային անհապաղ հանձնել նրան Դատարան։  Միջազգային քրեական դատարանի հայտարարության մեջ նշվում է, որ 2013 թվականի հունիսի 7-ին Լիբիայի իշխանությունները...
Այսօր կառավարության օրակարգում, ի թիվս այլ հարցերի,  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և գնման գործընթացը սահմանելու մասին նախագիծն էր։ Իրավական ակտի նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից: Ըստ նախարարության հիմնավորման՝ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության շահերի...