Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը միջնորդել են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխվի: Այս մասին Վճռաբեկ դատարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց Սամվել Բաբայանի աջակիցներից Անդրանիկ Թևանյանը: «Մենք երաշխավորում են Սամվել Բաբայանի պատշաճ վարքագիծը և վստահեցնում, որ մինչև գործի ավարտը...
Հասարակության, այդ թվում՝ փաստաբաններիս երազանքն է ունենալ անկախ դատարան, որն անաչառ քննության արդյունքում կայացնում է արդար դատական ակտ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը դատարանների անկախության վերաբերյալ ողջունելի է: Դատական իշխանության նկատմամբ «հսկողական լիազորություններից» հրաժարվելը, լուրջ հեռատեսություն և իմաստություն է պահանջում: Բայց սա է իրական արդարադատության համակարգը կայացնելու ճանապարհը: Գլխավոր խաղի կանոնները ներկայացված են: Հաջորդիվ, կարծում եմ պետք է վերանայել դատավորների սոցիալական երաշխիքները: Դատավորների անկախությունը պահանջում է նաև տնտեսական անկախություն: Պետք է բարձրացնել դատավորների աշխատավարձը, լուծել ծանրաբեռնվածության նվազեցման և դատավորների որակավորման բարձրացման հարցերը: Վստահ եմ, որ անկախ դատական իշխանությունը նպաստելու է ներդրումների ավելացմանը, մարդկանց իրավունքների խախտումների նվազեցմանը և արդարության հաստատմանը: Իսկ դատավորները պետք է հիշեն Ֆրենսիս Բեկոնի (1561-1626) խոսքը՝ իրենց գործն օրենքը մեկնաբանելն է, այլ ոչ թե այն պարգևելը: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան
Այսօր` առավոտից, ցուցարարները բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության շենքի դիմաց: Նրանք պահանջում են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը: Ցուցարարները գլխավոր դատախազության շենքի մոտ էին եկել հիմնական մուտքի երկու կողքերին տեղադրել են Ժիրայր Սեֆիլյանի, Շանթ Հարությունյանի, Գեւորգ Սաֆարյանի, Սամվել Բաբայանի դիմանկարներով պաստառներով: Ցուցարարները փակել են դատախազությանհիմնական մուտքը «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով:Նշենք,...
Վերջին օրերի որոշ հայտարարությունների թյուրըմբռնման պատճառով, հանրության մեջ կարծիք է ձևավորվել, թե հանրապետության ճանապարհների արագաչափ և տեսանկարահանող սարքերը չեն գործում ու չեն արձանագրում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները: Տեղեկացնում ենք, որ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել: Միաժամանակ պարզաբանենք, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն` ոստիկանությունում մշակվում են համալիր միջոցառումներ` ոլորտում էական...
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն անդրադարձել է կուտակային կենսաթոշակային համակարգին՝ նշելով, որ այն Հայասանին պետք է:  «Հարգելի ու իմ սիրելի քաղաքացիներ, ժողովուրդ ջան, Նորից՝ կուտակայինի մասին, մի քանի կարևոր բան մինչև այդ մասին պաշտոնապես հայտարարություն անելը։ Նախ, ձեր տեղեկատվության համար, ասեմ, որ բոլոր այն պրոբլեմներից, որոնք առկա են իմ ղեկավարած...