Դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները դադարեցվել են

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Հրամանագրում ասվում է՝

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի մարտի 12-ի ԱԽ-5-Ո-5 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.

Դադարեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր ՕՀԱՆՅԱՆԻ լիազորությունները»: