Օրենքի նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր ենթակետերով, որով ամրագրվել են ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջների սահմանման և գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի մշակման իրավական հիմքերը: Կառավարության որոշման նախագծով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների...
ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասը՝ Էդուարդ Աղաջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Նիկոլ Փաշինյան
Հայկ Հրաչյայի Մարությանը, որն առավել հայտնի է Կարգին Հայկո մականունով, ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 18-ին:  Հայտնի է «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ» և մի շարք այլ մանրապատումներից և ֆիլմերից։ ՈՒՀԱ «Հայկական պրոյեկտ» («Армянский проект») խմբի նախկին անդամ։ Մասնագիտությամբ՝ դերասան, սցենարիստ, պրոդյուսեր: Հայկ Մարությանը 7 տարի սովորել է Երևանի №83 միջնակարգ դպրոցում, 8-10-րդ դասարանները՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում։...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությունը: Նիստի ընթացքում «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը և Գագիկ Եղիազարյանը ցանկացան հայտարարություն անել, սակայն դատավոր Մեսրոպ Մակյանը նրանց թույլ չտվեց՝ նշելով, որ հայտարարությունները կանեն վերջում: Արայիկ Խանդոյանն էլ դատավորին հայտնեց, որ...
2018թ.-ի դեկտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած Մարդկանց թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությանը պարգևատրվել է նաև Ելենա Արամյանը՝ Լեգալ ինֆո իրավական տեղեկատվական կայքում տպագրված «Թրաֆիքինգի դրսևորումները ՀՀ-ում. աշխատանքային շահագործում»  նյութի համար։ Շնորհավորում ենք Ելենա Արամյանին և շնորհակալություն  ենք հայտնում Ինֆորմացիայ ազատության կենտրոնին՝ մեր լրագրողի աշխատանքը գնահատելու համար։ Մրցանակաբաշխության մասին՝...