Հունիսի 13-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Կապանի բաժնում մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, դստեր ամուսինը իրենց բնակարանում իր 4 ամսական հղի դստերը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, բազմաթիվ անգամ ոտքերով հարվածել է դեմքին, գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ, իսկ երբ ինքը...
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի, քրեական գործով դատական նիստը։
Այսօրվա նիստին ներկայացվեց «Սասնա ծռեր»-ի անդամ Արթուր Մելքոնյանի...
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ նշանակումներ կատարելու վերաբերյալ: Համաձայն այդ հրամանագրերի Վարդան Մովսիսյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ, իսկ Ստեփան Մելքոնյանը ԱԱԾ տնօրենի տեղակալ:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ռուսական ՎՏԲ բանկի խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինի հետ:
Վարչապետը կարևորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներկայությունն ու ակտիվ ներդրումային գործունեությունը տնտեսության տարբեր ճյուղերում: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայաստանյան գործարար միջավայրի և տնտեսության զարգացմանն ուղղված կառավարության առաջնահերթությունները և...
Այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագիծը:
Նախագծին կողմ քվեարկեցին 65, իսկ դեմ 23 պատգամավոր, արդյունքում որոշումն ընդունվեց:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քվեարկությունից հետո հայտարարեց, որ օրակարգային հարցերը սպառվել են:
Նշենք, որ հունիսի 19-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ