ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է որոշումը ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործի վերաբերյալ:

ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում՝ ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Խաչատրյանների փաստաբանական խումբը՝ նշելով, որ 64-ամյա Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և նրա փաստաբանական թիմը բազմիցս բողոքել է նրա նկատմամբ թույլ տրված տասնյակ իրավախախտումների մասին։

Փաստաբանների պնդմամբ, 64-ամյա Գագիկ Խաչատրյանը, ով կալանքի տակ է 11 ամիս, ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, որի չկատարումը և կատարման հապաղումը լուրջ և անդառնալի վտանգ է առաջացնում նրա հետագա առողջության և կյանքի համար։ Խաչատրյանի ներկայացուցիչները պնդել են, որ բազմիցս դիմել են պետական և դատական մարմիններին բուժման պահանջով, սակայն դա որևէ արդյունք չի տվել։ Այդ պատճառով նրանք դիմել են ՀՀ մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Գագիկ Խաչատրյանի համար համապատասխան բուժում ապահովելու համար։