«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ՝ 79 կողմ 2 դեմ և 7 ձեռնպահ քվեարկությամբ: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօրշարունակվում է Ազգային ժողովի արտահերթ նիստը հատուկ ընթացակարգով: Առաջին ընթերցմամբ քննարկված հարցերի քվեարկությունից անմիջապես հետո քննարկման կներկայացվեն նախագծերը՝ արդեն երկրորդ ընթերցմամբ: Նիստի օրակարգում էր...
Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի գործունեության երկամյա ժամկետը լրանալու կապակցությամբ նախարարությունը հայտարարում է մրցույթ` խորհրդի կազմում ռոտացիայի կարգով նոր անդամ ընդգրկելու համար: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդ ստեղծելու, հասարակական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին № 1370-Ա հրամանով հաստատված հավելվածի 8-րդ կետի...
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր կշարունակվի Ազգային ժողովի արտահերթ նիստը հատուկ ընթացակարգով: Առաջին ընթերցմամբ քննարկված հարցերի քվեարկությունից անմիջապես հետո քննարկման կներկայացվեն նախագծերը՝ արդեն երկրորդ ընթերցմամբ: Նիստի օրակարգում է նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Օրակարգում է նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թ-ի դեկտեմբերի...
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է՝ «Անպատժելիությունն այլեւս պատմություն է: Մեր երկրում ձեւավորված նոր պատմական իրավիճակում ռազմաքաղաքական ղեկավարության արմատական դիրքորոշումն է արդարության եւ օրինականության գերակայության ապահովումը, կոռուպցիայի, ամենաթողության ու անպատժելիության դեմ անզիջում պայքարը: Վերջին օրերի աղմկահարույց իրադարձություններն անմասն չթողեցին նաեւ զինված ուժերը: Նմանօրինակ...
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Հովսեփյանը երթևեկում է թիկնազորով և մեքենաներում զենք-զինամթերք կա։ Հունիսի 18-ի գիշերը՝ ժամը 23-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանները Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում հատուկ գործողություն են իրականացրել։ Մեքենաներում հայտնաբերվել են ինքնաձիգ և ատրճանակ, որոնց...