Ընտրական իրավունքի երաշխավորման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքն է կազմում յուրաքանչյուր քաղաքացու ընտրական իրավունքի երաշխավորումը: Այս իրավունքի իրացման շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու երկրի կառավարման համակարգը: Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունն, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։ ՀՀ մարդու իրավունքների...
Այսօր Դուշանբեում կայացել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների արդարադատության նախարարների խորհրդի 13-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:  Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ պետություններում իրավաբանական օգնության տրամադրման ոլորտում տեղեկատվության փոխանակման և պահպանման բնագավառում նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, պատժի և քրեական պատասխանատվության այլ միջոցներ կիրառող մարմինների...
G20-ի անդամ երկրների առևտրի նախարարներին առաջին անգամ հաջողվել է հասնել կոնսենսուսի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բարեփոխելու անհրաժեշտության հարցի շուրջ։ Այս մասին հայտարարել է Չինաստանում Արգենտինայի դեսպան Դիեգո Ռամիրո Գելարը՝ արդյունաբերական համագործակցության հարցերը քննարկելու համար կազմակերպված միջազգային համաժողովին իր ելույթի ժամանակ: Նա հայտարարել է, որ Մար դել Պլատա քաղաքում կայացած հանդիպումից հետո G20-ի...
Հարկադիր կատարման ծառայությունն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հյուրընկալել է Էստոնիայի դատական կատարողների և սնանկության գործերով կառավարիչների պալատի պաշտոնական պատվիրակությանը: Էստոնացի գործընկերները փորձի փոխանակման շրջանակներում Հայաստանում են լինելու ս/թ սեպտեմբերի 17-20-ը: Այցի նպատակը երկու երկրների գործընկեր կառույցների միջև շարունակական համագործակցության ընդլայնում է: Էստոնական պատվիրակության կազմում են ինչպես Էստոնիայի դատական կատարողների և...
Սեպտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին՝  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նիստերի մեծ դահլիճում (հասցե՝Երևան, Մհեր Մկրտչյան 5) տեղի է ունենալու հանդիպում Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Տիմուր Ժակսիլիկովի նախագահությամբ։ Հանդիպմանը մասնակցելու է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն Եվրասիական...