Բարձրագույն դատական խորհրդի հրավերով` Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակությունը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպեց նաև Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դեկանի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:  Հանդիպմանը ներկա էին նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Սերգեյ Մեղրյանը և Հայկ Հովհաննիսյանը: Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի միջև հետաքրքիր զրույց-քննարկում ծավալվեց դատավորի մասնագիտական կայացման, երկու երկրների դատական իշխանությունների առանձնահատկությունների և ընդհանրությունների, իրավունքի մասնագետների...
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ավարտին է հասցրել այն կատարողական վարույթների կարճման գործընթացը, որոնք հարուցվել էին 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված մի շարք վարչական իրավախախտումների վերաբերյալ Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերի հիման վրա: 2018 թվականի հուլիսի 26-ից ուժի մեջ մտած «Մի շարք վարչական իրավախախտումների համար...
Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնական ուղղություններից մեկն է։ Այս ոլորտում հաստատված է արդյունավետ համագործակցություն Պաշտպանության նախարարության հետ: Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ մեծ բաժին է հատկացվել զինապարտության փուլերում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հետ կապված հարցերին, ոչ լիարժեք կարգավորումներով պայմանավորված Հայաստանի Հանրապետության զինապարտ քաղաքացիների իրավունքների...
Բարձրագույն դատական խորհրդի հրավերով՝ երկօրյա այցով Հայաստանում գտնվող Նիդերլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունը՝ երկրի Կենտրոնական տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ, հանդիպեց ՀՀ վճռաբեկ, վարչական և վարչական վերաքննիչ դատարանների նախագահների, դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հետ: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց նման հանդիպումների անցկացումը՝ մասնագիտական քննարկումների, երկկողմ համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման արդյունավետության առումով: Հարցուպատասխանի ձևաչափով ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների հետ քննարկվեց երկու երկրների դատական համակարգերի ինստիտուցիոնալ կառուցվածքը, նմանություններն ու առանձնահատկությունները: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և...
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը կոչ է արել Սաուդյան Արաբիային և Թուրքիային հրապարակել Թուրքիայում սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման և ենթադրյալ սպանության դեպքին առնչվող բոլոր մանրամասները։ Նա տեղեկացրել է, որ ձեռք բերված համաձայնության շնորհիվ քննչական մարմիններին հաջողվել է մուտք գործել Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն, որտեղից...