Ինչպես տեղեկացրել էինք` սեպտեմբերի 30-ին, ժամը 20.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի փողոցի թիվ 18 էլեկտրասյան մոտ վրաերթի էր ենթարկել 1943 թ. ծնված Սաշա Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նոյեմբերի 21-ին Ս. Հարությունյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է: