Ծագումով գնչու քաղաքացին ընդդեմ Հունգարիայի

Անմարդկային վերաբերմունք դիմումատուի նկատմամբ:

Դիմումատուն Հունգարիայի քաղաքացի էր, ծագումով գնչու և բողոք էր ներկայացրել` պնդելով, որ ինքը դարձել է ոստիկանության բռնության զոհ և իր գնչուական ծագման պատճառով բազմիցս ենթարկվել է խտրականության։

Դատախազության մարմինները դադարեցրել էին գործի քննությունը՝ համարելով, որ դիմումատուի կողմից ներկայացված տարբերակը չի համապատասխանում իրականությանը, քանի որ մեղադրվող ոստիկաններից շատերն ունեին ալիբի կամ չէին կարող ներկա եղած լինել 40 րոպե տևած հարցաքննությանը: Ներպետական մարմինների կողմից ընդհանրապես չէր քննարկվել դիմումատուի նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքը՝ ելնելով խտրականության շարժառիթներից։

Հիմնվելով Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա (անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելք)` դիմումատուն բողոքել էր, որ ոստիկանության կողմից ենթարկվել է վատ վերաբերմունքի, և դատավորները մեղադրանքի արդյունավետ քննություն չեն իրականացրել: Այնուհետև, հիմնվելով 14-րդ հոդվածի վրա (խտրականության արգելք) դիմումատուն պնդել էր, որ ենթարկվել է վատ վերաբերմունքի, քանի որ գնչու է, և գործի քննության ընթացքում ընդհանրապես անդրադարձ չի կատարվել խտրականության դրսևորմանը։

Այս գործով դատարանը արձանագրեց, որ ներպետական դատական ատյանները որևէ ջանք չեն գործադրել հաստատելու խտրականության դրսևորման փաստը։

Այսպիսով դատարանը արձանագրեց, որ Հունգարիայի իշխանությունները չեն կատարել  Կոնվենցիայի 14-րդ և 3-րդ հոդվածներով ստանձնած պարտականությունները,  այն է ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները քննելու համար, թե արդյոք տեղի ունեցած դեպքերի ընթացքում խտրականությունը դեր խաղացել է, թե ոչ։ Նշանակում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 14-րդ և 3-րդ հոդվածների խախտում (ընթացակարգային մասով)։

Մեկնաբանություններ