Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործով դատավարությունը:
Ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանը դատարանին ուղղված գրությամբ նշել է, որ ՝ ՔԿՀ-ում իրեն չեն տրամադրում անհրաժեշտ նկարչական պարագաներ, այդ թվում՝ յուղաներկեր:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը պարզաբանեց, որ իր տեղեկություններով՝ Աշոտ Պետրոսյանին անհրարաժեշտ վրձիններ և մատիտներ. «Յուղաներկեր Ձեզ չեն տալիս, քանի որ արգելված իր է համարվում՝ այրվող նյութ է պարունակում, ուստի այն չի կարող խուց տարվել»:
Ամբաստանյալ Աշոտ Պետրոսյանը պնդեց, որ իրեն մատիտներ չեն տրամադրել, և դատավորին ստել են, նաև հավելեց, որ գունավոր՝ տոնային թղթեր կան, որոնք ևս արգելում են՝մոմաներկերը նույնպես: Դատավորը խոստացավ, որ հետևողական կլինի խնդրի լուծմանը:
Դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալ Կարո Եղնուկյանի և վերջինիս պաշտպաններ՝ Տիգրան Հայրապետյանի և Նինա Կարապետյանցի դատական նիստին ներկա չլինելու պատճառով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 16-ին:
Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի