Մամիկոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս Սթար բարի թիվ 2 առանձնասենյակում սեքսուալ բնույթ գործողություն է կատարել անչափահաս աղջկա հետ:
Բանն այն է, որ անչափահաս, տասնչորսամյա Մանե Ներսիսյանը 2009 թվականի հոկտեմբերի 11-ին, համացանցի միջոցով ծանոթանում է գործով վկա՝ Վարդան Դումայանի հետ, և մի քանի անգամ հանդիպում վերջինիս հետ: Վարդանը Մանեի մասին պատմում է իր ընկերներին՝ գործով ամբաստանյալ Մամիկոն Մարտիրոսյանին, վկաներ՝ Արգիշտ Հակոբյանի և Հովհաննես Միքայելյանին: Նույն թվականի արդեն նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ի սահմաններում, նշված անձինք և այդ թվում նաև տուժող՝ Մանե Ներսիսյանը և իր ընկերուհին՝ վկա, տասնվեցամյա Ալվարդ Ոսկանյանը հանդիպել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեեցու մոտ: Այստեղից նշված անձանցով գնացել են դեպքի վայր՝ Սթար բար: Նշված վայրում ամբաստանյալ Մամիկոն Մարտիրոսյանն ու տուժող Մանե Ներսիյանը առանձնանում են նշված բարի առանձնասենյակում, որտեղ վերջինիս համաձայնությամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նրա հետ:
Գործը քննվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ցուցմունքների համաձայն՝ տուժող Մանե Ներսիսյանի խոսքերով՝ ինքը չի գիտակցել, թե ի՞նչ է անում իր հետ ամբաստանյալ Մամիկոն Մարտիրոսյանը, սակայն նա խնդրել է վերջինիս դադարեցնել, քանի որ ցավ է զգացել: Ամբաստանյալը չի լսել տուժողին և շարունակել է իր գործողությունները:
Ամբաստանյալի ցուցմունքի համաձայն՝ նա չի իմացել, որ տուժողը անչափահաս է, սակայն ինչպես պնդում է գործով վկա Վարդան Դումանյանը՝ նա նախապես զգուշացրել է ամբաստանյալին, որ աղջիկը 14 տարեկան է:
Ըստ դատահոգեբանական փորձաքննության եզրակաթության՝ տուժողի անհատական հոգեբանական առանձնահատկությունները, ինտելեկտուալ և աանձնային զարգազման մակարդակը, հետազոտվող իրավիճակի բովանդակությունն ու հոգեվիճակը հաշվի առնելով, գործով տուժող՝ Մանե Ներսիսյանը կարող էր հասկանալ իր հետ կատարվող սեքսուալ բնույթի գործողությունների բնույնթն ու նշանակությունը, սակայն չէր կարող գնահատել դրանց բարոյական հետևանքները: Նաև նշենք, որ դատահոգեբանական փորձաքննությունը տուժողի մոտ հոգեբանական բռնության կամ ճնշման ազդեցություն չի բացահայտել:
Դատարանը Մամիկոն Մարտիրոսյանի տուժողի անչափահաս չլինելու մասին պատճառաբանությունը հիմնավոր չի համարել, քանի որ վերջինիս սոցիալական կայքէջի զննությունից պարզ է դարձել, որ նշված է այնտեղ տուժողի տարիքը: Հետագայում, ամբաստանյալը ընդունել է, որ տեղյակ է եղել անչափահաս լինելու փաստին:
Դատարանը որոշում է կայացրել և ամբաստանյալ Մամիկոն Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով և դատապատվել 1տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Ծանուցում: Տեղեկությունը վերցրված է Դատական տեղեկատվական համակարգից, անունները փոփոխված են:
Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյան
2,773 դիտում