Պատահար Երևան-Երասխ ճանապարհին. 22-ամյա վարորդը տեղում մահացել է

Հոկտեմբերի 26-ին, ժամը 1.05-ի սահմաններում, «ՎԱԶ 21102» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 20-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել երկաթյա արգելապատնեշին:
Վարորդը՝ 1995 թ. ծնված Քաջիկ Թովմասյանը, տեղում մահացել է:

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Մեկնաբանություններ