Բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց. պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը

Մի խումբ ակտիվիստներ առավոտից փակել են Երևանի քաղաքապետարանի մուտքը, որպեսզի թույլ չտան  Տարոն Մարգարյանին մտնել քաղաքապետարան։Ցուցարարներն առավոտյան նաև զանգահարել են ոստիկանություն և  տեղեկացրել Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ հետաքննության մասին՝  հորդորել ձերբակալել վերջինիս:

Նշենք, որ նախօրեին FACT.tv-ն (First AntiCorruption TV, առաջին հակակոռուպցիոն ալիք) հրապարակել է տեսանյութ, որտեղ փաստագրված ու ներկայացված է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքը: