Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց:
Ամբաստանյալ Սամվել Բաբայանը դատարանին գրությամբ տեղյակ էր պահել, որ վատառողջ է՝ գրիպ, ինչի արդյունքում ձայնը կտրվել է, ուստի չի կարող այսօր դատարանում ցուցմունք տալ և միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատական նիստը հետաձգվի մինչև մյուս շաբաթ:
Նշենք, որ այսօրվա դատական նիստի ընթացքում պետք է ցուցմունք տային ամբաստանյալներ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը:
Հավելենք, որ նախորդ նիստի ընթացքում փողերի լվացման գործով ամբաստանյալ Ժորա Զաքարյանը, Կարեն Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը և Դավիթ Հարությունյանը հարժարվեցին դատարանում ցուցմունք տալ, ուստի դատախազի միջնորդությամբ հրապարակվեցին վերջիններիս նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին:
Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի