Ցավում եմ, որ ՀԱՊԿ ԽՎ-ին առաջին մասնակցությանս նախորդեց ադրբեջանական ցինիզմը. ՀՀ ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստին:

Արա Բաբլոյանը նիստում հանդես է եկել հայտարարությամբ եւ մասնավորապես նշել. «Խիստ ցավում եմ, որ ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի աշխատանքին առաջին մասնակցությանս նախորդեց ադրբեջանական հերթական ցինիկ արարքը, որը կատարել է այդ երկիրը Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանում: Այն օրերին, երբ Հայաստանում անցկացվում էին ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները, ադրբեջանական կողմից արձակված գնդակից սպանվել է Հայաստանի զինված ուժերի 19-ամյա զինծառայող»:

Ըստ ՀՀ ԱԺ նախագահի՝ տվյալ իրավիճակում սա մարտահրավեր է ոչ միայն Հայաստանին:

Մեկնաբանություններ