Պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով հետախուզվողին բերման են ենթարկել

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 22.05-ին, ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունք բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Գեղամ Օ.-ն, որը սեպտեմբերի 4-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Գեղամ Օ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին

Մեկնաբանություններ