Մեր զրուցակիցն է ELL գործընկերության իրավաբան Ռուզաննա Հարությունյանը։
-«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն է կատարվել հօգուտ քաղաքացու։ Կմանրամասնեք՝ ի՞նչ է ենթադրում նոր օրենքը։
-Հայաստանի Հանրապետությունը՝ որպես սոցիալական պետություն, 2016 թվականի դեկտեմբերի 16-ին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու
մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-226-Ն օրենքի ընդունմամբ սահմանեց, որ քաղաքացի-պարտապանի բնակարանը կամ դրա բաժինը, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` նվազագույն գումարից, բռնագանձման ենթակա չէ:
Առաջնորդվելով Օրենքի հիշյալ փոփոխությամբ և անհրաժեշտությամբ սահմանել բռնագանձման ոչ ենթակա մշտական բնակության միակ վայրի նվազագույն գումարը՝ 2017 թվականի հուլիսի 13-ի կառավարության նիստին ընդունվեց Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին կառավարության որոշումը:
-Ի՞նչ դրական արդյունքի կհանգեցնի Օրենքի փոփոխությունը։
-Այս փոփոխության արդյունքում կերաշխավորվի սոցիալական տեսանկյունից կարևորվող քաղաքացիների միակ բնակարանը պահպանելու հնարավորությունը և նրանց զերծ կպահի անօթևանության մեջ հայտնվելու սպառնալիքից:
-Որքա՞ն է սահմանվել բնակարանի նվազագույն գումարը։
-Կառավարության որոշմամբ քաղաքացի-պարտապանի բռնագանձման ոչ ենթակա միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը է սահմանվել 4 .900.000 ՀՀ դրամը:
Այսպես, նման իրավակարգավորումների հիմքով բռնագանձում չի կարող տարածվել պարտապան-քաղաքացու պարտավորությունները մարելու համար այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի վրա՝
- Որը քաղաքացու համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և
- Որի գինը հավասար կամ ցածր է 4.900.000 ՀՀ դրամից (իսկ բաժնեմասի դեպքում՝ նվազագույն գումարը հավասար կամ ցածր է 4.900.000 ՀՀ դրամի և բնակարանի բաժնեմասի արտադրյալի արժեքից):
-Կա՞ն բացառություններ։ Ո՞ր դեպքերի վրա չի տարածվում այս իրավակարգավորումը։
-Այո՛, կան։ Հարկ է հաշվի առնել, որ նման կարգավորումները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ
- Մշտական բնակության միակ վայր հանդիսացող գույքը գրավադրված է եղել այն պարտավորության ապահովման համար, որը մարելու համար բռնագանձում է տարածվելու,
- Մշտական բնակության վայր հանդիսացող միակ բնակարանի բռանագնձմամբ բավարարվելու է ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործության պատճառված վնասների հատուցման պահանջները:
-Եթե միակ բնակարանի արժեքն ավելին է քան սահմանված գումարը, ինչպե՞ս է կարգավորվում։
-Այն դեպքերում, երբ բռնագանձման ենթակա բնակարանը քաղաքացու համար հանդիսանում է ա) մշտական բնակության միակ վայր, և բ) այդ բնակարանի գինը բարձր է 4.900.000 ՀՀ դրամից և իրացվել է 4.900.000 ՀՀ դրամից բարձր արժեքով՝ ի կատարումն պարտավորությունների, ապա բնակարանի իրացման արդյունքում գոյացված գումարից 4.900.000 ՀՀ դրամը վերադարձվելու է պարտապան-քաղաքացուն, ընդ որում՝ այդ վերադարձված գումարի վրա ևս այլևս բռանագնձում չի տարածվելու՝ ի կատարումն պարտավորությունների կատարման:
-Ի՞նչ սկզբունքով է որոշվել նվազագույն գումարը։ Ինչո՞ւ 4.900.000։
-Բռնագանձման ոչ ենթակա միակ բնակարանի նման նվազագույն շեմ՝ 4.900.000 ՀՀ դրամ է որոշվել՝ հաշվի առնելով երկու չափանիշ՝ բնակարանի նվազագույն մակերեսը և Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2 մակերեսի շուկայական միջինացված գինը: Մասնավորապես` որպես բնակարանի նվազագույն մակերես է դիտարկվել 40 մ2, իսկ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2 մակերեսի շուկայական միջինացված գինը հաշվարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջում կոմիտեի կողմից հրապարկվող անշարժ գույքի շուկայի գնային և քանակային վերլուծության հիման վրա. ըստ կատարված հաշվարկների՝ 2017 թվականի մայիս ամսվա համար Հայաստանի Հանրապետության բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2 մակերեսի շուկայական միջինացված գինը ≈121 822 ՀՀ դրամ է:
-Սահմանված գումարն իսկապես բավական է միակ բնակության վայր ունենալու համար։
-2017 թվականի մայիսին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները` 1 մ2 մակերեսի հաշվարկով.
Մարզեր |
Քաղաքներ |
Միջին գները
(դրամ) |
||
մայիս
2016 թ. |
մայիս
2017 թ. |
ապրիլ
2017 թ. |
||
Արագածոտն |
Աշտարակ | 116050 | 105000 | 110000 |
Ապարան | 58400 | 59000 | 58800 | |
Թալին | 66750 | 62000 | 63200 | |
Արարատ |
Արտաշատ | 98750 | 91000 | 94000 |
Մասիս | 115800 | 98000 | 110000 | |
Վեդի | 101750 | 90000 | 90000 | |
Արարատ | 77450 | 77850 | 77850 | |
Արմավիր |
Վաղարշապատ | 154200 | 125000 | 150000 |
Արմավիր | 121250 | 100000 | 118050 | |
Մեծամոր | 87600 | 80000 | 84000 | |
Գեղարքունիք |
Սևան | 99400 | 80000 | 85300 |
Գավառ | 60550 | 53000 | 55000 | |
Մարտունի | 107700 | 109000 | 101100 | |
Վարդենիս | 45250 | 46100 | 45400 | |
Ճամբարակ | 28750 | 28800 | 28800 | |
Լոռի |
Վանաձոր | 88600 | 86000 | 86000 |
Ստեփանավան | 74750 | 70000 | 70000 | |
Սպիտակ | 99850 | 93000 | 95000 | |
Ալավերդի | 55750 | 49000 | 50000 | |
Տաշիր | 47400 | 47400 | 47400 | |
Թումանյան | 11000 | 11000 | 11000 | |
Շամլուղ | 8000 | 8000 | 8000 | |
Ախթալա | 20500 | 20500 | 20500 | |
Կոտայք |
Աբովյան | 155150 | 147000 | 150000 |
Նոր Հաճն | 128550 | 120000 | 120000 | |
Բյուրեղավան | 108250 | 91000 | 100000 | |
Եղվարդ | 109850 | 102000 | 102000 | |
Հրազդան | 63900 | 58000 | 58000 | |
Ծաղկաձոր | 292400 | 288000 | 292400 | |
Չարենցավան | 85500 | 73000 | 80000 | |
Շիրակ |
Գյումրի | 109450 | 91000 | 101400 |
Արթիկ | 67250 | 67600 | 67600 | |
Մարալիկ | 41050 | 41150 | 41150 | |
Սյունիք |
Գորիս | 123600 | 125500 | 124200 |
Կապան | 94900 | 96000 | 96000 | |
Սիսիան | 92200 | 90000 | 90000 | |
Մեղրի | 82900 | 86000 | 84700 | |
Քաջարան | 94850 | 98000 | 96300 | |
Դաստակերտ | 8000 | 8000 | 8000 | |
Վայոց ձոր |
Վայք | 95100 | 92000 | 93000 |
Եղեգնաձոր | 126150 | 120000 | 124000 | |
Ջերմուկ | 113200 | 99000 | 110000 | |
Տավուշ |
Դիլիջան | 115500 | 100000 | 111000 |
Իջևան | 118550 | 110000 | 115000 | |
Բերդ | 60450 | 60600 | 60600 | |
Նոյեմբերյան | 50350 | 50600 | 50600 | |
Այրում | 31850 | 31900 | 31900 |
2017 թվականի մայիսին Երևան քաղաքի վարչական շրջաններում վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները` 1 մ2 մակերեսի հաշվարկով.
Վարչական շրջաններ |
Միջին գները
(դրամ) |
||
մայիս
2016 թ. |
մայիս
2017 թ. |
ապրիլ
2017 թ. |
|
Կենտրոն | 428000 | 450000 | 427000 |
Արաբկիր | 357000 | 340000 | 330000 |
Քանաքեռ-Զեյթուն | 283100 | 268000 | 270000 |
Նոր Նորք | 254150 | 230000 | 240000 |
Ավան | 261500 | 247600 | 255000 |
Էրեբունի | 252300 | 237000 | 240000 |
Շենգավիթ | 257600 | 240000 | 240100 |
Դավթաշեն | 276650 | 250000 | 250200 |
Աջափնյակ | 250900 | 226250 | 242000 |
Մալաթիա-Սեբաստիա | 244000 | 230000 | 230000 |
Նուբարաշեն | 157250 | 156000 | 156000 |
Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված վերոներկայացված գները հիմք ընդունելով՝ ակնհայտ է, որ նման կարգավորումը իսկապես լուրջ երաշխիք կարող է դառնալ հատկապես մարզերում բնակվող քաղաքացիների համար իրենց վերջին կացարանից չզրկվելու համար:
1,547 դիտում