Թափուր աշխատատեղ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամում

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի թիվ 858-Ն որոշման հիման վրա ստեղծվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի հիմնական նպատակներից է առավել կարևորություն ունեցող օրենսդրության մշակումը:

ՀՀ արդարադատության պաշտոնական կայքից հաղորդում են, որ  Հիմնադրամի կայացման և երկարաժամկետ կայունության հեռանկարով գործունեության ապահովման նպատակով  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (այսուհետ` ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվում է «Օժանդակություն «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն»-ի ստեղծմանը» ծրագիրը:

Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև Հիմնադրամում՝ որպես հիմնական աշխատողներ, ունենալ երկարաժամկետ փորձագետներ:

Թափուր պաշտոնի անվանումը

  1. Մասնավոր իրավունքի ոլորտի փորձագետ

Աշխատատեղի նկարագիրը ներկայացված է հետևյալ հղումով.

  1. Մասնավոր իրավունքի ոլորտի փորձագետի աշխատատեղի նկարագիր

Դիմելու ընթացակարգ և պայմաններ

Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

1. անձնագիր,

2. լուսանկար և էլեկտրոնային փոստի մասին տեղեկություն պարունակող ինքնակենսագրական (CV),

3. կրթությունը հավաստող փաստաթղթեր (դիպլոմ, վկայագիր և այլն),

4. աշխատանքային փորձի առկայությունը հավաստող փաստաթղթեր (աշխատանքային գրքույկ, աշխատանքային պայմանագիր և այլն),

5. դիմողի կողմից կատարված երեք աշխատանքները (անհրաժեշտության դեպքում՝ ապաանձնավորված), որոնցից առնվազն մեկը պետք է վերաբերվի իրավաստեղծ գործունեության ոլորտին,

6. երաշխավորագիր (ցանկության դեպքում):

Փաստաթղթերի պատճենները (լուսապատճենները) կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով:

Էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս անհրաժեշտ է դրանք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի մասնավոր իրավունքի ոլորտի փորձագետի պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:

Փաստաթղթերի պատճենները կարող են ներկայացվել նաև ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 հասցեով առձեռն կամ փոստային առաքմամբ՝ ուղեկցական նամակի վերնագիր նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի մասնավոր իրավունքի ոլորտի փորձագետի պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է մինչև 2017 թվականի սեպտեմբերի 11-ը:

Միայն ներկայացվող պահանջներին առերևույթ համապատասխանող և այդ փուլում ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որի ժամանակի և վայրի մասին կիրականացվի լրացուցիչ ծանուցում:

Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձը հավաստող փաստաթղթով և ներկայացված փաստաթղթերի բնօրինակներով:

Մեկնաբանություններ