Օգոստոսի 26-ին, ժամը 9-ին, Արարատի մարզի Արբաթ գյուղի տներից մեկում հայտնաբերվել և ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն,
որը օգոստոսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 141 հոդվածի (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:
ՀՀ ոստիկանությունից հաղորդում են, որ խափանման միջոցը` ազատազրկում 4 տարի ժամկետով: