Արգելոցում ծխացող օջախների թիվը նվազում է

Օգոստոսի 26-ին, 08:30-ին վերսկսվել են հետհանգեցման աշխատանքները, որոնց մասնակցում են 77 փրկարար:

***

Օգոստոսի 25-ին մարվել է հրդեհի 3 բաց և 75 ծխացող օջախ: տեղում հերթապահություն է իրականացրել 49 փրկարար:

ՀՀ Արարատի մարզում գտնվող Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հետմարման աշխատանքները շարունակվում են:

Օգոստոսի 24-ին հետմարման աշխատանքներին մասնակցել է 90 փրկարար ծառայող, անտառտնտեսության 40 և ոստիկանության Արարատի բաժնից 5 աշխատակից:

Հետախուզության է ենթարկվել 600 հա մակերեսով տարածք, որտեղ հայտնաբերվել է 86 ծխացող օջախ, որը նախորդ օրվա համեմատ գրեթե կրկնակի քիչ է: Բոլոր օջախները մարվել են:

Հետմարման աշխատանքների ընթացքում ևս արգելոցում շուրջօրյա հերթապահություն է սահմանված:

Օգոստոսի 25-ի վաղ առավոտյան հետմարման աշխատանքները վերսկսվել են: Արգելոցում ծխացող օջախների հետհանգեցման աշխատանքներում ներգրավված է 81 փրկարար ծառայող և անտառտնտեսության 29 աշխատակից:

Մեկնաբանություններ