2 օրվա ընթացքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3835 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված

Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 25-ից 26-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3834.8 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված:
Տնամերձ հողամասերից հայտնաբերվել է կանեփի 20 բույս:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 4 հետախուզվող:
Միջոցառման շրջանակներում կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 351 փամփուշտ, 4 հրազեն, 1 նռնակ, 2 նռնակի պայթուցիչ:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 7.69 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 1 հրազեն, 7 փամփուշտ: