Վրաստանի Բորժոմիի կիրճում բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված էին նաև ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության ուժերը

Օգոստոսի 23-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ուժերը ներգրավվել են Վրաստանի Բորժոմիի կիրճում բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքներին:

Հայ հրշեջ-փրկարարների վրանային ավանը ծավալվել է Ծաղվերի բնակավայրի մոտ, որից հետո հայկական արձագանքող ուժերին հատկացված տեղամասում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացրել 2 մարտական հաշվարկ:

ՀՀ ԱԻն-ից հաղորդում են, որ դեպքի վայր ժամանած Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել օգնության խնդրանքին արձագանքող բոլոր երկրներին՝ այդ թվում Հայաստանին:

***

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին հրդեհ է բռնկվել Վրաստանում՝ Բորժոմիի կիրճում (Դաբա գյուղի մոտ), և Վրաստանի իշխանությունները օգնության հայտ են ներկայացրել միջազգային հանրությանը՝ Բորժոմիում բռնկված անտառային հրդեհի մարմանն աջակցելու խնդրանքով: