Լուրջ գլոբալային և համակարգային խնդիրները 1-2 ամսում լուծում չեն ստանում, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:
Անդրադառնալով Երևանի ավագանու «Ելք» խմբակցության 2-ամսյա գործունեությանը նա հայտնեց, որ իրենք շատ ակտիվ գործունեություն են ծավալում և շատ ուրախ են, որ «Ելք» խմբակցությունից մեծ սպասումներ կան:
Խոսելով վերջին շրջանունում աղմուկ բարձրացրած կարմիր գծերի հետ կապված SMS թանկացումներին, նա նշեց, որ իրենք շատ ակտիվ մասնակցություն են ունեցել այդ գործում և իրենց միջամտության արդյունքում այդ թանկացումը տեղի չունեցավ կամ թանկացավ ընդամենը 2 դրամով:
Խոսելով մուղամի և անճաշակ երաժշտության մասին, որը հնչում է Վերնիսաժում, նա հայտնեց, որ այդ առաջարկը առաջացրել է այդ երաժշտության կողմնակիցների դժգոհություններին, որոնք այդ առաջարկությունը մինչև վերջ չեն ընթրցել:
«Վերնիսաժը քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող օբյեկտ է և այդտեղ առաջին հերթին զբոսաշրջիկներ են այցելում և առնչություն ունենում մեր արվեստին և մշակույթին: Քաղաքապետարանն ինքն է որոշում, թե ինչ միջավայր պետք է ձևավորի այդտեղ, որպեսզի առնչությունը անմիջական լինի»,-հայտնեց նա:
Ա. Հարությունյանը անդևադարձավ նաև քաղաքային տրանսպորտում օտարերկրյա դրոշների հեռացմանը, հայտնելով, որ որևէ այլ երկրում չենք կարող տեսնել, որ քաղաքային տրանսպորտում օտարերկրյա դրոշներ կախված լինեն:
«Վաշինգտոն քաղաքում ավտոբուսների վարորդների մեծ մասը պակիստանցի է, արդյո՞ք որևէ պակինստանցի իրեն թույլ կտա ինքնիշխան պետության մայրաքաղաքում նման պետական խորհրդանիշներ օգտագործի հանրային տրանսպորտում»,- ասաց նա:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Սերգեյ Ղահրամանյանն էլ հայտնեց, որ արդեն վաղուց կա Երևանի քաղաքապետարանի որոշում, որով երթուղային տաքսիներում մուղամն ու ռաբիսը արգելված են․ «Կարծում եմ, որ այն մարդկանցից շատերը, որոնք դեմ արտահայտվեցին այս որոշմանը, նույնիսկ չեն էլ լսում նման երաժշտություն»,- կարծիք հայտնեց նա:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ անդրադարձավ փողոցների անվանափոխություններին, մասնավորապես` Լենինգրադյան փողոցին, որն առաջարկվում է անվանափոխել արցախյան հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով:
Նա հայտնեց, որ այդ փողոցով ոչ սկսվում է խնդիրը, ոչ էլ ավարտվում, քանի որ Երևան քաղաքի շատ փողոցներ կրում են այնպիսի մարդկանց անուններ, որոնք ոչ միայն օգուտ չեն տվել, այլև աշխատել են ի վնաս հայ ժողովրդի շահերի:
«Մենք ունենք բազմաթիվ հայ մեծեր, որոնց անունով փողոցները դեռևս անվանակոչված չեն: Այս պահին քննարկաման փուլում է Լենինգրադյանի, Կասյանի և Միկոյանի անվան փողոցների անվանափոխությունը: Մենք կռիվ չենք տալիս անցյալի հետ, մենք կռիվ ենք տալիս ներկայի հետ և ասում ենք, որ անկախության սիմվոլները մեզ համար ոչ միայն արժեքային հիմք են, այլև սկիզբն են այն պետականության, որից պետք է բխի մնացած ամեն ինչը, այդ թվում` տնտեսական և սոցիալական հարցերը»,- հայտնեց նա:
Դ․ Խաժակյանը նշեց, որ միանշանակ կան նաև այլ խնդիրներ, սակայն անվանափոխությունների հարցն ավելի մեծ պահանջարկ ունի, քան մյուս խնդիրները և ինչպիսի արժեհամակարգ, որ ունի որևէ պետություն կամ հասարակություն, այդպիսին է նաև դրանից բխող մնացած բոլոր հետևանքները. «Եթե մենք արժևորում ենք պետականությունը, ապա մենք ունենք այնպիսի հանրային կառավարում, միջավայր, որտեղ ամեն ինչ համապատասախանում է պետականությունն արժևորող ժողովրդին»:
Բանախոսները հայտնեցին, որ այս 2 ամիսների ընթացքում կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, որոնց արդյունքում վերանորոգվել են շենքեր, ոռոգման խնդիրներ են լուծվել և շարունակում են ակտիվ աշխատանքներ իրականցնել առողջապահության, կրթության, համատիրությունների, աղբահանության, ճանապարհների և այլ ուղղություններով, պարբերաբար այցեր կատարելով տարբեր հաստատություններ:
«Աշխարհի բոլոր երկրներում` փոքր խմբակցությունը կամ ընդդիմությունը, իհարկե քիչ լծակներ ունի հաջողության հասնելու համար, սակայն, եթե այդ խոսքը և առաջարկները փաստարկված են և հանրության շրջանում աջակցություն են ստանում, ապա հաջողության կհասնեն»,- վերջում ավելացրեց Արայիկ Հարությունյանը :
Նյութը՝ Ելենա Արամյանի